Ավանդ “Շահավետ+”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար

29.01.2014


Յունիբանկը բարելավել է “Շահավետ+” ժամկետային ավանդի պայմանները` դարձնելով այն էլ ավելի շահավետ ավանդատուների համար:

Այսուհետ 14% տարեկան տոկոսադրույքը կգործի նաև 91 օր և ավելի ժամկետով գումար ներդնելու դեպքում: Բացի ՀՀ դրամից, “Շահավետ+” ավանդը կարելի ձևակերպել ԱՄՆ դոլարով կամ եվրոյով` համապատասխանաբար 7% և 5% տարեկան տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո:

“Շահավետ+” ավանդի դեպքում կարելի է ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլև օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը` ամենամսյա կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի /վարկային միջոցների/ ստացման հնարավորությունը` ավանդի գումարի 90% չափով: “Շահավետ+” ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածում:

31.12.13թ.-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը կազմել է 122.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15%-ով: Ժամկետային ավանդների ծավալն աճել է 17%-ով և կազմել 108.5 մլրդ դրամ:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է “Ավանդներ” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը դարձել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամ
  • Յունիբանկը շուտով Երևանում կբացի նոր մասնաճյուղ
  • Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ
  • Յունիբանկի աշխատանքային գրաֆիկի փոփոխություն ամանորյա տոներին
  • IFC և BSTDB Յունիբանկին կտրամադրեն 10 մլն ԱՄՆ դոլար ՓՄՁ-ների վարկավորման ընդլայնման համար
  • Յունիբանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը 1,7 մլրդ դրամով
Տեսնել բոլորը