Հաճախորդների սպասարկման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը սկսել է վճարային տերմինալներ տեղադրել նաև առևտրի կենտրոններում:
Տերմինալների միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Դրանք արդեն գործարկվել են բանկի մայրաքաղաքային և մարզային բոլոր մասնաճյուղերում: Եվս երկու տերմինալներ տեղադրվել են “ՎԵԳԱ” կենցաղային էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկայի երկու խանութներում (Երևանի Տ.Պետրոսյան 25,5 և Սեբաստիայի 141/3 հասցեներում):
Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ հաճախորդը վճարումը կատարում է հաշված րոպեների ընթացքում, առանց բանկի աշխատակցին դիմելու: Պարզապես անհրաժեշտ է ընտրել գործարքի տեսակը և հետևել տերմինալի կողմից առաջարկվող քայլերի հերթականությանը:
Հետագայում ևս Յունիբանկը կշարունակի տերմինալների տեղադրումն առևտրի և հասարակական վայրերում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ավանդ “Շահավետ+”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար29.01.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը դարձել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամ15.01.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը շուտով Երևանում կբացի նոր մասնաճյուղ12.01.2014 Տեսնել ավելին
-
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ27.12.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի աշխատանքային գրաֆիկի փոփոխություն ամանորյա տոներին26.12.2013 Տեսնել ավելին
-
IFC և BSTDB Յունիբանկին կտրամադրեն 10 մլն ԱՄՆ դոլար ՓՄՁ-ների վարկավորման ընդլայնման համար19.12.2013 Տեսնել ավելին