Յունիբանկի անձնակազմի կառավարման տնօրեն է նշանակվել Գայանե Մացկինը, ով մինչ այդ զբաղեցրել է HR մենեջերի պաշտոնը O.F. Mossberg & Sons ամերիկյան ընկերությունում:
Գայանե Մացկինը գերազանցությամբ ավարտել է Albertus Magnus ուսումնական հաստատության մագիստրատուրան ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում: Ունի մենեջերի ավելի քան 13-ամյա փորձ տարբեր ոլորտներում, այդ թվում` անձնակազմի կառավարման, ադմինիստրատիվ ղեկավարման և բանկային համակարգում:
“Վերջին տարիներին Յունիբանկի գործունեությունը շեշտակի ընդլայնվեց: Մենք ունենք 45 մասնաճյուղ, մոտ 1000 աշխատակից: Փորձառու մասնագետի ընդգրկումը մեր թիմ հնարավորություն կտա արդյունավետ օպտիմալացնել կազմակերպչական կառուցվածքը բանկի ռազմավարության և անձնակազմի կառավարման ժամանակակից միտումների համաձայն”, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
“Աշխատողները ցանկացած ընկերության շարժիչ ուժն են: Կազմակերպչական փոփոխությունները, համաձայն նոր HR ռազմավարության, ուղղված կլինեն մեր աշխատակիցների հետագա զարգացմանը, մասնագիտական աճին և մոտիվացմանը, - ասում է Գայանե Մացկինը: - Վստահ եմ, որ նման մոտեցումը և միջազգային փորձի ներդրումը հնարավորություն կտան մեզ ապահովելու անձնակազմի կառավարման համակարգի արդյունավետությունը: Ուրախ եմ միանալու Յունիբանկի թիմին և նպաստելու մեր աշխատակիցների ներուժի բացահայտմանն ու մասնագիտական աճի համար նոր հնարավորությունների ստեղծմանը”:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը վճարային տերմինալներ է տեղադրել “ՎԵԳԱ” խանութներում02.02.2014 Տեսնել ավելին
-
Ավանդ “Շահավետ+”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար29.01.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը դարձել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամ15.01.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը շուտով Երևանում կբացի նոր մասնաճյուղ12.01.2014 Տեսնել ավելին
-
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ27.12.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի աշխատանքային գրաֆիկի փոփոխություն ամանորյա տոներին26.12.2013 Տեսնել ավելին