2013թ.-ի արդյունքներով Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով և կազմել է 51.3 մլրդ դրամ:
Քանակային արտահայտությամբ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 70%-ով և կազմել ավելի քան 115 000: Նման աճը պայմանավորված է հաճախորդների սպասարկման նոր մոտեցման շնորհիվ:
Այսօր ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է ընդամենը մեկ րոպեում: Ընդ որում, վարկերի ձևակերպումը հնարավոր է ինչպես
բանկի 46 մասնաճյուղերում, այնպես էլ` բանկի հետ համագործակցող առևտրային կետերում: Միայն 2013թ.-ին Յունիբանկը բացառիկ համագործակցության պայմանագրեր է
կնքել 203 կազմակերպության հետ և հնարավորություն ստացել իր ծառայությունները ներկայացնել ավելի քան 500 վաճառասրահներում: Մասնավորապես, բացվել են 19 նոր
պրոմո-կետեր` դրանց ընդհանուր քանակը հասցնելով 50-ի: Նշենք նաև, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ հաճախելու:
Յունիբանկը կշարունակի սպառողական վարկավորման գործընթացի պարզեցման և ավտոմատացման գործընթացը, ինչպես նաև նոր վարկատեսակների մշակումը` հասարակության պահանջմունքներին համապատասխան: Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը “Օրանժ Արմենիա” ընկերության և “ՎԵԳԱ” խանութների ցանցի հետ իրականացվող ակցիաների նկատմամբ, Յունիբանկը երկարաձգել է դրանց գործողության ժամկետները մինչև այս տարվա հունիսի 30-ը: Հիշեցնենք, որ ակցիաների շրջանակներում ապառիկ գնումներն իրականացվում են շահավետ պայմաններով, մասնավորապես վարկի ցածր տոկոսադրույքներով: <<Օրանժ Արմենիա>> -ի վաճառքի կետերում ապրանքների ձեռքբերման համար վարկի տոկոսադրույքը կազմում է 12% տարեկան, “ՎԵԳԱ” - ի դեպքում` 5% տարեկան:
“U-Orange 12%” և “U-ՎԵԳԱ 5%” սպառողական վարկերի պայմաններին կարելի է ծանոթանալ “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի “Կոմիտաս” մասնաճյուղը ևս աշխատում է "մեկ պատուհանի” սկզբունքով03.06.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի “Օպերա”, “Աճառյան” և “Երիտասարդական” մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են “մեկ պատուհանի” սկզբունքով22.05.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը սկսել է IFC և BSTDB ծրագրով բիզնես վարկերի տրամադրումը15.05.2014 Տեսնել ավելին
-
Հայտարարություն07.05.2014 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` փոփոխություն “Օպերա" մասնաճյուղի աշխատանքային ռեժիմում 10.05.14թ.-ին07.05.2014 Տեսնել ավելին
-
Ավանդ “Շահավետ+”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար07.05.2014 Տեսնել ավելին