Ս.թ. հունիսի 5-ին և հունիսի 9-ին yerkir.am կայքում հրապարակվել է ապատեղեկատվություն, որն ակնհայտորեն միտված է “Յունիբանկ” ՓԲԸ-ի գործարար համբավի և հեղինակության արատավորմանը: Հաշվի առնելով հրապարակված տեղեկատվության անհեթեթությունը և ակնհայտ դիտավորությունը` վարկաբեկելու բանկի գործունեությունը, անգամ ավելորդ ենք համարում պատասխանել տվյալ “վերլուծական” հոդվածներին: Կարծում ենք, հանրությունը քաջատեղյակ է, որ Յունիբանկը Հայաստանի ամենավստահելի և կայուն բանկերից մեկն է, ինչի մասին վկայում են մեր ֆինանսական ցուցանիշները և 240 000 հաճախորդների թիվը:
Միևնույն ժամանակ պահանջում ենք yerkir.am-ի խմբագրությունից սեղմ ժամկետներում հրապարակավ ներողություն խնդրել ստահոդ լուրեր տարածելու համար: Բանկը նաև իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում դիմել դատարան` բարի համբավը և իր հաճախորդների շահերը պաշտպանելու համար:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի պարզաբանումը08.06.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի կողմից Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի քանակն աճել է 70%-ով04.06.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի “Կոմիտաս” մասնաճյուղը ևս աշխատում է "մեկ պատուհանի” սկզբունքով03.06.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի “Օպերա”, “Աճառյան” և “Երիտասարդական” մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են “մեկ պատուհանի” սկզբունքով22.05.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը սկսել է IFC և BSTDB ծրագրով բիզնես վարկերի տրամադրումը15.05.2014 Տեսնել ավելին
-
Հայտարարություն07.05.2014 Տեսնել ավելին