Նոր ակցիա Յունիբանկից` ստացիր "Յունիստրիմ" դրամական փոխանցում և շահիր դրամական մրցանակ

16.06.2014


Յունիբանկն իրականացնում է ակցիա "Յունիստրիմ" դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար: "Յունիստրիմ" համակարգով դրամական փոխանցում ստացող յուրաքանչյուր 1000-րդ հաճախորդը կստանա նվեր` 20 000 դրամ: Հիշեցնենք, որ Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է առանց բանկ այցելելու դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն: Այս ծառայության շնորհիվ դրամական միջոցները կարելի է փոխանցել VISA և ArCa քարտերի հաշվին հեռախոսազանգի միջոցով: Դրա համար ընդամենը պետք է զանգահարել բանկ` (37410) 59 22 33 հեռախոսահամարով, օպերատորին հայտնել փոխանցման նույնականացման գաղտնաթիվը, քարտի 16-նիշանոց համարը և դրամական միջոցները հասանելի կդառնան ձեզ անմիջապես գործարքի ավարտից հետո: Եթե փոխանցման արժույթը չի համապատասխանում քարտի արժույթին, ապա կատարվում է արժույթի փոխարկում տվյալ օրվա համար սահմանված փոխարժեքով:

UNISTREAM համակարգը հարմար և շահեկան է ինչպես սակագների տեսանկյունից` սկսած 0.3%, այնպես էլ ձևակերպման պարզությամբ և լայն սպասարկման ցանցով մոտ 100 երկրներում: Փոխանցումն իրականացնելու համար հաշիվ բացելը պարտադիր չէ, իսկ դրամ ստացողը ծախսեր չի իրականացնում: Կարելի է իրականացնել նաև անհասցե փոխանցումեր:

“Յունիստրիմ” փոխանցումների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք գտնել “Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգ” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն ամփոփեց 2013թ. ցուցանիշները. բանկի ակտիվները գերազանցել են 153 մլրդ ՀՀ դրամը
  • “Տրանսստրոյբանկ”-ի Վարչության նախագահ Հրահատ Արզումանյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անդամ
  • Յունիբանկը պահանջում է yerkir.am-ից հրապարակավ ներողություն խնդրել ստահոդ լուրեր տարածելու համար
  • Յունիբանկի պարզաբանումը
  • Յունիբանկի կողմից Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի քանակն աճել է 70%-ով
  • Յունիբանկի “Կոմիտաս” մասնաճյուղը ևս աշխատում է "մեկ պատուհանի” սկզբունքով
Տեսնել բոլորը