“Տրանսստրոյբանկ”-ի Վարչության նախագահ Հրահատ Արզումանյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անդամ

09.06.2014


2014թ. մայիսի 27-ին կայացել է Յունիբանկի բաժնետիրոջ տարեկան ընդհանուր ժողովը, որը ամփոփել է բանկի 2013թ.-ի արդյունքները: Օրակարգի հարցերի շրջանակներում ժողովը որոշում է կայացրել հաստատել բանկի ֆինանսական հաշվետվությունները: Նշվել է, որ իրականացված ռազմավարության շնորհիվ Յունիբանկը պահպանել է իր դիրքերը Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում` արձանագրելով հետևյալ հիմնական ցուցանիշները. ակտիվներ` 153 մլրդ ՀՀ դրամ, պարտավորություններ` 133 մլրդ ՀՀ դրամ, կապիտալ` 20.7 մլրդ ՀՀ դրամ:

“Գրանթ Թորնթոն” աուդիտորական ընկերության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բանկի ղեկավարությանը համատեղ արդյունավետ աշխատանքի համար` նշելով, որ Յունիբանկի զբաղեցրած դիրքերը վկայում են բանկի ղեկավարության աշխատանքի բարձր որակի մասին:

Բաժնետիրոջ ժողովը որոշում կայացրեց Յունիբանկի Խորհրդի կազմում ընդգրկել “Տրանսստրոյբանկ”-ի Վարչության նախագահ Հրահատ Արզումանյանին, ՀՀ ԿԲ-ում հետագա համաձայնեցմամբ: Բանկի Խորհուրդը հաստատվեց հետևյալ կազմով` Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան, Խորհրդի անդամներ Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Սուրեն Հայրիյան և Հրահատ Արզումանյան:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը պահանջում է yerkir.am-ից հրապարակավ ներողություն խնդրել ստահոդ լուրեր տարածելու համար
  • Յունիբանկի պարզաբանումը
  • Յունիբանկի կողմից Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի քանակն աճել է 70%-ով
  • Յունիբանկի “Կոմիտաս” մասնաճյուղը ևս աշխատում է "մեկ պատուհանի” սկզբունքով
  • Յունիբանկի “Օպերա”, “Աճառյան” և “Երիտասարդական” մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են “մեկ պատուհանի” սկզբունքով
  • Յունիբանկը սկսել է IFC և BSTDB ծրագրով բիզնես վարկերի տրամադրումը
Տեսնել բոլորը