Յունիբանկն ամփոփեց 2013թ. ցուցանիշները. բանկի ակտիվները գերազանցել են 153 մլրդ ՀՀ դրամը

10.06.2014


Այս տարվա մայիսի վերջին Յունիբանկի գլխամասային գրասենյակում կայացավ բանկի բաժնետիրոջ 2013թ. տարեկան ընդհանուր ժողովը: Ամփոփելով հաշվետու տարվա ադյունքները, արձանագրվեց, որ իրականացված ռազմավարության շնորհիվ բանկին հաջողվել է աճ արձանագրել գործունեության բոլոր ուղղություններով և պահպանել դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Յունիբանկի ակտիվները գերազանցել են 153 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 133 մլրդ դրամը, իսկ կապիտալը` 20.7 մլրդ դրամը:

2013թ. Յունիբանկը շարունակել է իր ռազմավարության իրականացումը` ուղղված փոքր և միջին բիզնեսի, մանրածախ վարկավորման և քարտային բիզնեսի զարգացմանը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելն աճել է 19%-ով և կազմել է 117 մլրդ դրամ: Ընդ որում, ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ծավալը հաշվետու տարում աճել է 22%-ով, իսկ քանակը`13%-ով: Փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը կազմել է 37,8 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 22%-ով:

2013թ.-ի արդյունքներով Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով և կազմել է 51.3 մլրդ դրամ: Քանակային արտահայտությամբ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 70%-ով և կազմել ավելի քան 115 000:

Յունիբանկի ժամկետային ավանդները կազմել են 86.7 մլրդ դրամ, որից 92%-ը` բաժին է ընկել ֆիզիկական անձանց:

Բանկի ակտիվ քարտերի քանակը հաշվետու տարում գերազանցել է 175 000-ը, բանկոմատների քանակը կազմել է 88, իսկ POS-տերմինալներինը` 688: Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր քարտատերերը, գործընկեր-կազմակերպություններում ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, օգտվում են մինչև 40% զեղչերից:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի: Հիշեցնենք, որ սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Այդ ռեժիմով արդեն իսկ աշխատում են բանկի “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51), “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2) և “Կոմիտաս” (Երևան, Կոմիտասի 15/2) մասնաճյուղերը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • “Տրանսստրոյբանկ”-ի Վարչության նախագահ Հրահատ Արզումանյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անդամ
  • Յունիբանկը պահանջում է yerkir.am-ից հրապարակավ ներողություն խնդրել ստահոդ լուրեր տարածելու համար
  • Յունիբանկի պարզաբանումը
  • Յունիբանկի կողմից Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի քանակն աճել է 70%-ով
  • Յունիբանկի “Կոմիտաս” մասնաճյուղը ևս աշխատում է "մեկ պատուհանի” սկզբունքով
  • Յունիբանկի “Օպերա”, “Աճառյան” և “Երիտասարդական” մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են “մեկ պատուհանի” սկզբունքով
Տեսնել բոլորը