Նոր տարվա նախաշեմին Յունիբանկը շնորհավորեց 2014թ.-ի 100-հազարերորդ սպառողական վարկի ստացողին` ուսուցչուհի Բյուրեղիկ Սարգսյանին և որպես նվեր հանձնեց կենցաղային տեխնիկայի գնման հավաստագիր: Հոբելյանական վարկը Յունիբանկը տրամադրել է «վարկային կոնվեյերի» միջոցով, որը հիմնված է Salesforce ամպային CRM–համակարգի վրա:
«Շնորհակալ եմ բանկին այս անակնկալի և տոնական տրամադրության համար: Թեև Յունիբանկի հաճախորդ եմ դարձել վերջերս, վստահ եմ ճիշտ ընտրություն եմ կատարել: Գոհ եմ և բանկից, և սպասարկումից: Հաճելի է, երբ բանկը ուշադիր է իր հաճախորդների նկատմամբ», - ասաց Բյուրեղիկ Սարգսյանը:
Յունիբանկն առաջիններից Հայաստանում գործարկեց սպառողական վարկային հայտերի ուսումնասիրման, հաստատման, վարկային պորտֆելի մոնիթորինգի և վերլուծության ավտոմատացված համակարգը: Յունիբանկի «վարկային կոնվեյերը» մշակվել է “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” իննովացիոն ընկերության կողմից: Համակարգը հիմնված է CRM-տեխնոլոգիաների և բանկի 13 տարվա գործունեության վիճակագրական տվյալների վրա, ինչը հնարավորություն է տվեց առավել արդյունավետ կառուցել հաճախորդի պրոֆիլը` գրեթե բացառելով մարդկային գործոնը: Նման մոտեցումը դրական ազդեցություն ունեցավ վարկային պորտֆելի որակի բարձրացման և վարկային ռիսկերի վերահսկման գործընթացի վրա: 2014թ.-ին Յունիբանկը «վարկային կոնվեյերի» միջոցով ուսումնասիրել է ավելի քան 200 հազար վարկային հայտ` դրանց վերաբերյալ բանկի պատասխանը հաճախորդին տրամադրելով ընդամենը մեկ րոպեում:
«Իմ կարծիքով, բանկային համակարգում բիզնես գործընթացների ավտոմատացման անհրաժեշտությունն ակնհայտ է: Ժամանակակից մանրածախ վարկավորումն ինքն է բանկերին կողմնորում դեպի իննովացիոն մոդելների օգտագործում և առանձնանում է որոշումների կայացման արագությամբ, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: - Այսօր հաճախորդը վարկային հայտի վերաբերյալ պատասխանը բանկից պահանջում է միանգամից, այլ ոչ թե մեկ օրում կամ էլ անգամ մեկ ժամում: Եվ եթե բանկը ցանկանում է հաջողությամբ զարգացնել մանրածախ ուղղությունը և բարձրացնել բիզնեսի շահութաբերությունը, ապա պետք է լսի իր հաճախորդի կարծիքը և պատրաստ լինի օգտագործելու նոր տեխնոլոգիաներ և լուծումներ: Մեր ցուցանիշները լավագույն ապացույցն են: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Յունիբանկը առաջատար եռյակում: Տարեկան կտրվածքով սպառողական վարկերի ծավալն աճել է 24%-ով, իսկ քանակը` 65%-ով:».
“Պրոտոբեյզ Լաբարատորիզ”-ի վարկային կոնվեյերը օգտագործում են ԱՊՀ երկրների շատ բանկեր: Ներկա դրությամբ համակարգի կողմից ուսումնասիրված վարկային հայտերի ընդհանուր քանակը գերազանցել է 686 000, տրամադրված վարկերինը` 166 000:
«Բիզնեսի արդյունավետ զարգացման համար այսօր ցանկացած ժամանակակից ձեռնարկությանը անհրաժեշտ է ապահովել բարձր արտադրողականություն և վերահսկողություն: Առանց իննովացիոն տեխնոլոգիաների ներդրման և գործընթացի ավտոմատացման արդեն դժվար է պատկերացնել տնտեսության զարգացած որևէ ճյուղ, այդ թվում` ֆինանսական ծառայությունները, - ասում է “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության գկխավոր տնօրեն Բորիս Կալինիչը: - Յունիբանկում մենք ներդրել ենք ֆիզիկական անձանց վարկավորման գործընթացի ավտոմատացման համալիր լուծում, և կարելի է ասել ստացել ենք հեղափոխական արդյունք: Գործընթացների օպտիմալացման նպատակով մենք առաջարկում ենք ամպային լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսելու ընկերության ժամանակն ու ռեսուրսները: Բանկային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը միջինում բարձրանում է 2.5 անգամ»:
Հաշվի առնելով ներդրված համակարգի արդյունավետությունը, Յունիբանկը կշարունակի համագործակցությունը “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության հետ և կզարգացնի CRM–լուծումները նաև կորպորատիվ ուղղությամբ: Ավտոմատացման ավարտից հետո, բանկի մասնագետը կայցելի վարկի ձևակերպման ցանկություն հայտնած կազմակերպություն կամ անհատ ձեռներեցին և, հենց տեղում, սովորական պլանշետի օգնությամբ, մուտք կգործի CRM-համակարգ և կիրականացնի հաճախորդի բիզնեսի և վարկունակության գնահատում: Հաճախորդը նախնական պատասխանը կարող է ստանալ անմիջապես:
«Մենք գիտակցում ենք, որ ապագան մոբիլ ծառայություններին է: Ակնհայտ է, որ բանկային սպասարկումը կզարգանա հենց այդ ուղղությամբ և ծառայությունների մատուցումը կիրականացվի ոչ միայն բանկերում, այլ նաև հեռահար: Այդ իսկ նպատակով արդեն այսօրվանից պետք է բաց լինել նոր տեխնոլոգիաների համար: Դա է պահանջում ժամանակակից որակյալ սպասարկումը: Ապագայի բանկը պետք է լինի այնտեղ, որտեղ հարմար է իր հաճախորդին` լինի դա բանկոմատ, բջջային հեռախոս, թե ֆեյսբուք», - հավելեց Բորիս Կալինիչը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը» ակցիայի շրջանակներում Յունիբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է անվճար հաշվարկադրամարկղային սպասարկում19.12.2014 Տեսնել ավելին
-
Ավանդ «Ամանորյա» բարձր` մինչև 16% տարեկան տոկոսադրույքով17.12.2014 Տեսնել ավելին
-
Փոփոխություն “Օպերա", "Հաղթանակ" և "Լոռի" մասնաճյուղերի աշխատանքային ժամերում10.12.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի բաց առաջարկը Մանվել Տեր-Առաքելյանին01.12.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը տրամադրեց այս տարվա 100-հազարերորդ վարկը “Պորոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության ավտոմատացված համակարգի օգնությամբ27.11.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի "Ազատություն" մասնաճյուղը հաճախորդներին ևս կսպասարկի "մեկ պատուհանի" սկզբունքով11.11.2014 Տեսնել ավելին