Հարգելի հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ի «Մաշտոց» մասնաճյուղում իրականացվող վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2019թ.-ի հոկտեմբերի 1-ը ներառյալ: Մասնաճյուղն իր գործունեությունը կվերսկսի 2019թ.-ի հոկտեմբերի 2-ից` հաճախորդներին սպասարկելով ավելի ընդարձակ և բարեկարգված տարածքում:
Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Մաշտոցի պող 22/2:
Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքների հետ կապված 2019թ.-ի հուլիսի 10-ից ժամանակավորապես դադարեցվել էր Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղի գործունեությունը:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած հնարավոր անհարմարությունների համար և առաջարկում այդ ժամանակահատվածում սպասարկվել Յունիբանկի այլ մասնաճյուղերում:
Մոտակա մասնաճյուղերն են`
«ԱՄԻՐՅԱՆ» մասնաճյուղ /հասցե` ք.Երեւան, Ամիրյան 12/
«ՕՊԵՐԱ» մասնաճյուղ /հասցե` ք.Երեւան, Սայաթ Նովա 1/
Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղային ցանց» էջում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55
Ժողովուրդ թերթ

Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը` VLV Electronics-ի լավագույն գործընկեր16.07.2019 Տեսնել ավելին -
Արարատում բացվեց Յունիբանկի հոբելյանական 50-րդ մասնաճյուղը11.07.2019 Տեսնել ավելին -
Վերանորոգման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի «Մաշտոց» մասնաճյուղի գործունեությունը03.07.2019 Տեսնել ավելին -
2018թ.-ին Յունիբանկն ապահովել է 931 մլն դրամի շահույթ28.06.2019 Տեսնել ավելին -
Future Unibank` երեխաների ամառային պրակտիկան Յունիբանկում21.06.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%20.06.2019 Տեսնել ավելին