2019թ.-ի առաջին կիսամյակում Յունիբանկը բիզնեսի աջակցությանն ուղղել է ավելի քան 15,5 մլրդ ՀՀ դրամ: Բանկի բիզնես վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը պայմանավորված է վարկային միջոցների հասանելիությամբ և ֆինանսավորման արագությամբ։ Յունիբանկում փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները կարող են ստանալ մինչև 5 մլն ՀՀ դրամ անգրավ վարկի պարզեցված գործընթացով։
- Որքան ավելի դինամիկ եք վարում բիզնեսը, այնքան ավելի հաճախ եք զգում ազատ դրամական միջոցների կարիք: Շրջանառությունից գումար դուրս բերելը ոչ միայն նպատակահարմար չէ, այլ նաև հաճախ անհնար է։ Չնայած բիզնես վարկերի տրամադրման գործընթացը առավելագույնս պարզեցված է Յունիբանկում, այնուամենայնիվ անգրավ վարկի համար դիմելն ավելի արագ է և թույլ է տալիս էապես միջոցներ խնայել: Այս դեպքում գրավի հետ կապված նոտարական, կադաստրային և ապահովագրական ծախսերի կարիք չկա,- նշում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։
«Անգրավ +» վարկատեսակը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով՝ 36 ամիս մարման ժամկետով։ Յունիբանկում անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրման գործընթացը ավտոմատացված է։ «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության CRM համակարգի միջոցով հայտերն ուսումնասիրվում են նվազագույն ժամկետներում:
Բիզնեսին աջակցելու նպատակով բանկն իրավաբանական անձ և անհատ ձեռներեց հաճախորդներին, ովքեր ունեն Յունիբանկում դրական վարկային պատմություն, առաջարկում է նաև վարկային քարտեր։ Լրացուցիչ միջոցները ձեռներեցներին օգնում են արագ լուծել ծագող ֆինանսական հարցերը: Visa Business քարտը կարելի է օգտագործել ընթացիկ ծախսերը հոգալու և մաքսատուրքերը վճարելու համար:
Շահավետ և ճկուն պայմանների շնորհիվ՝ Յունիբանկի վարկերը հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերի համար Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում։ ՓՄՁ-ները կարող են ձևակերպել օնլայն հայտեր բիզնես վարկերի համար` այցելելով www.unibank.am կայքը: Բանկի մասնագետը կապ կհաստատի հաճախորդի հետ և կօգնի ընտրել ամենահարմար վարկատեսակը:
Սեպտեմբերի 12-14-ը Յունիբանկը մասնակցեց ARMENIA EXPO 2019 ցուցահանդեսին և ներկայացրեց հատուկ բիզնեսի համար նախատեսված մի շարք վարկատեսակներ, որոնք մշակելիս հաշվի են առնվել ձեռնարկությունների գործունեության յուրահատկությունները, տնտեսական միջավայրը և շուկայի զարգացման հեռանկարային ուղղությունները:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղում վերանորոգման աշխատանքների ժամկետը 21.08.2019թ.-ից երկարաձգվել է մինչև 01.10.2019թ. ներառյալ28.08.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը` VLV Electronics-ի լավագույն գործընկեր16.07.2019 Տեսնել ավելին -
Արարատում բացվեց Յունիբանկի հոբելյանական 50-րդ մասնաճյուղը11.07.2019 Տեսնել ավելին -
Վերանորոգման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի «Մաշտոց» մասնաճյուղի գործունեությունը03.07.2019 Տեսնել ավելին -
2018թ.-ին Յունիբանկն ապահովել է 931 մլն դրամի շահույթ28.06.2019 Տեսնել ավելին -
Future Unibank` երեխաների ամառային պրակտիկան Յունիբանկում21.06.2019 Տեսնել ավելին