BSC-ին Յունիբանկի մասնագետներին հանձնեց «Ագրովերլուծության գիտելիքների բարելավում» դասընթացն ավարտելու հավաստագրեր

04.06.2021

BSC-ին Յունիբանկի մասնագետներին հանձնեց «Ագրովերլուծության գիտելիքների բարելավում» դասընթացն ավարտելու հավաստագրեր

Գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերություններին և անհատ ձեռներեցներին էլ ավելի արդյունավետ սպասարկելու և վարկավորելու նպատակով Յունիբանկի վարկային մասնագետները մասնակցեցին «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) «Ագրովերլուծության գիտելիքների բարելավում» դասընթացին:
 
Յունիբանկը Հայաստանում սկսել է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագիր: Վարկերը տրամադրվում են այգիների հիմնման, ջերմոցների և անասնագոմերի կառուցման, հողատարածքների, գյուղտեխնիկայի,  անասնակերի, սերմացուի, պարարտանյութերի ձեռքբերման, անասնագլխաքանակի ավելացման, արտադրական տարածքների, անասնագոմերի, սառնարանների վերանորոգման և այլ նպատակների համար:  
 
«Գյուղատնտեսության ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի մեր երկրում և և մենք ցանկանում ենք աջակցել տեղական բիզնեսի զարգացմանը: Հայաստանում զբաղվածների ավելի քան 24% ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում, այն ապահովում է ՀՆԱ-ի մոտ 12%-ը։  Մեր մասնագետների համար դասընթացների կազմակերպման նպատակը վարկավորման արդյունավետության, գյուղացիական տնտեսությունների ֆինանսական կարիքների բացահայտման և ռիսկերի գնահատման գործընթացների արդյունավետության էլ ավելի բարձրացումն է» - նշում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
 
Գյուղատնտեսական վարկի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղման միջոցով:
 
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը կգումարվի 16.06.2021թ.
    Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը կգումարվի 16.06.2021թ.
  • Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
    Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
  • «Տերյան» մասնաճյուղում վերանորոգման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 04.06.2021թ. ներառյալ
    «Տերյան» մասնաճյուղում վերանորոգման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 04.06.2021թ. ներառյալ
  • Յունիբանկը թողարկել է 11% և 5.25% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 11% և 5.25% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
  • «Ամիրյան» մասնաճյուղը դադարեցրել է դեպոզիտար արկղերի վարձակալման ծառայությունը
    «Ամիրյան» մասնաճյուղը դադարեցրել է դեպոզիտար արկղերի վարձակալման ծառայությունը
  • Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը
    Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը
Տեսնել բոլորը