«Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության 09.12.2025թ.-ի որոշման համաձայն` հաճախորդների սպասարկման սակագներում կկատարվեն հետևյալ փոփոխությունները.
- «Թղթակցային հաշիվների, այլ ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում` վճարային համակարգերի) հաշվարկային հաշիվների վարում և «լորո» հաշիվներից փոխանցումներ» բաժնի 2.2 կետում՝
- Թղթակից բանկերի/այլ ֆինանսական կազմակերպությունների օգտին թղթակցային/հաշվարկային հաշիվներից դրամական միջոցների դուրսգրման սակագինը սահմանել 3,000 ՀՀ դրամ:
- Ավելացնել նոր ենթակետ՝ «Այլ բանկերի հաճախորդների օգտին DEBT (OUR)», միջնորդավճարը սահմանելով, համապատասխանաբար, 3,000 ՀՀ դրամ, 120 ռուբլի և 30 ԱՄՆ դոլար/եվրո։
- Ավելացնել նոր ենթակետ՝ «Այլ բանկերի հաճախորդների օգտին CRED/SHAR (BEN/SHA)», միջնորդավճարը սահմանելով, համապատասխանաբար, 3,000 ՀՀ դրամ և 120 ռուբլի։
- «Այլ բանկերի հաճախորդների օգտին CRED/SHAR (BEN/SHA)» նոր ենթակետում ԱՄՆ դոլարով/եվրոյով փոխանցումների համար միջնորդավճարը գանձել կատարվող գործարքի գումարի հիման վրա՝ հետևյալ կերպ.
- 0-100 ԱՄՆ դոլար/եվրո գումարի չափով գործարքների համար՝ միջնորդավճար չի գանձվում,
- 100.01-1,000 ԱՄՆ դոլար/եվրո գումարի չափով գործարքների համար՝ 15 ԱՄՆ դոլար/եվրո,
- 1,000.01-25,000 ԱՄՆ դոլար/եվրո գումարի չափով գործարքների համար՝ 30 ԱՄՆ դոլար/եվրո,
- 25,000 ԱՄՆ դոլարից/եվրոյից ավել գումարի չափով գործարքների համար՝ 50 ԱՄՆ դոլար/եվրո:
- «Swift և միջբանկային փոխանցումներ» բաժնի 2.8 կետում Privé ռեզիդենտ հաճախորդների համար սակագները սահմանել, համապատասխանաբար, 4,000 ԱՄՆ դոլար, 4,500 եվրո և 2,500 ռուբլի:
Վերոնշյալ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի դեկտեմբերի 24-ից:
Յունիբանկի սակագների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի «Սակագներ» բաժինը:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.`+374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ09.12.2025 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ 07.12.2025թ.05.12.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում05.12.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր04.12.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը միացել է FinTech Հայաստան ասոցիացիային՝ հիմնադիր անդամի կարգավիճակով03.12.2025 Տեսնել ավելին -
Երևանում մեկնարկում է ֆուտզալի միջազգային «Unibank Cup» մրցաշարը02.12.2025 Տեսնել ավելին