Հաշվի առնելով ներդրողների մեծ հետաքրքրությունն ու առաջին թողարկումների հաջող տեղաբաշխումը՝ Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, իսկ արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 13.75%։
Օրեր առաջ Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխել էր առաջին անժամկետ պարտատոմսերը Հայաստանի ֆինանսական շուկայում՝ 3.5 միլիարդ ՀՀ դրամ և 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Այդ թողարկումների տեղաբաշխումն ավարտվել էր նախատեսված ժամկետից զգալիորեն ավելի շուտ՝ գրեթե մեկ օրվա ընթացքում։ Հաճախորդների առկա պահանջարկը բավարարելու համար բանկն ընդունեց պարտատոմսերի նոր թողարկում իրականացնելու որոշում։
Արժեկտրոնային եկամտի վճարումները կիրականացվեն եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը կմնա անփոփոխ առաջին երեք տարիների ընթացքում, որից հետո այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 3 աﬕս ժամկետայնության եկամտաբերությանը գումարելով հավելյալ 6.5%:
Այս նոր ներդրումային գործիքի թողարկումը նշանակալի իրադարձություն էր Հայաստանի արժեթղթերի շուկայի համար: Այն ներդրողներին հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ: Յունիբանկը շարունակելու է հետևողականորեն ամրապնդել իր դիրքերը կապիտալի շուկայում՝ առաջարկելով ժամանակակից ներդրումային գործիքներ և նպաստելով երկրի ֆինանսական ենթակառուցվածքների զարգացմանը:
Բանկի կողﬕց թողարկված անվանական անժամկետ պարտատոմսերով ներգրավված դրամական ﬕջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիﬓադրաﬕ կողﬕց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով:
Անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է բանկի կայքի «Պարտատոմսեր» բաժնում։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություն սակագներում 24.12.2025թ-ից10.12.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ09.12.2025 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ 07.12.2025թ.05.12.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում05.12.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր04.12.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը միացել է FinTech Հայաստան ասոցիացիային՝ հիմնադիր անդամի կարգավիճակով03.12.2025 Տեսնել ավելին