Դեբետային քարտեր
Քարտի և ծածկագրի օգտագործման և պահպանման կանոնները
Քարտի և ծածկագրի օգտագործման և պահպանման կանոնները
Քարտի, PIN-կոդի, անձը նույնականացնող` քարտային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրի օգտագործման և պահպանման կանոնները.
1. Քարտապանն իրավունք չունի բանկային քարտը և/կամ PIN- կոդը փոխանցել այլ անձանց, այդ թվում` բանկին: Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց PIN կոդը հայտնի դառնալու հետևանքով քարտապանին պատճառված վնասների համար:
2. Անվատնգությունից ելնելով խորհուրդ չի տրվում PIN կոդը գրել քարտի վրա:
3. Քարտից օգտվելիս PIN - կոդը անհրաժեշտ է հավաքել այնպես, որ այլ անձանց այն տեսանելի չլինի:
4. Քարտից օգտվելիս համոզվեք, որ բանկոմատին միացված չեն լրացուցիչ
սարքավորումներ, հաղորդալարեր և այլն։
5. Գործարք կատարելիս հաջորդաբար երեք անգամ սխալ PIN – կոդ հավաքելու դեպքում քարտն ավտոմատ կերպով արգելափակվում և առգրավվում է: Քարտը ետ ստանալու համար անհրաժեշտ է դիմել բանկ:
6. Առևտրի և սպասարկման կետերում քարտով գործարքներ կատարելիս հաճախորդից կարող է պահանջվել PIN կոդի մուտքագրում:
7. Խորհուրդ չի տրվում ռեստորաններում, սրճարաններում և ժամանցի այլ վայրերում քարտով գործարք կատարելիս այն վստահել սպասարկող անձին, եթե վերջինիս կողմից քարտը սպասարկվում է ոչ հաճախորդի տեսադաշտում:
8. Վիրտուալ (ինտերնետային) առևտրի կետը չպետք է քարտապանից պահանջի PIN կոդ: