U-HOME

U-Home վարկի պայմանները

Նպատակային նշանակությունը

Կենցաղային ապրանքներ և շինանյութեր ձեռքբերելու համար:

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ,

  • բացասական վարկային պատմության բացակայություն,

  • տարիքային սահմանափակում` 21-65 տարեկան

Վարկի գումարը

մինչև 1 500 000 ՀՀ դրամ

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի ժամկետը

մինչև 36 ամիս

Կանխավճարը

0%

Տարեկան տոկոսադրույքը

18%

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը` տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամ`մինչև 23.9%: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ :

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:

Ապահովվածությունը

ըստ բանկի պահանջի

Վարկի տրամադրման կարգը

անկանխիկ եղանակով

Վարկի մարման կարգը

Ամենամսյա հավասարաչափ անուիտետային մարումներով: Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց սահմանափակումների:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

Հաշվի բացում եւ սպասարկում

անվճար

Միջնորդավճարը

Տրամադրված գումարի 0,16% ամսական

Տույժերը

Ժամկետանց գումարի 0.13%-ի չափով` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար:

Ներկայացվող փաստաթղթերը

  • անձնագիր,

  • սոցիալական քարտ,

  • երաշխավորի փաստաթղթերը ( ըստ Բանկի պահանջի):

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկը ձևակերպվում է բանկում կամ գործընկեր կազմակերպությունում (առևտրի կետում):

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն:

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը

1 աշխատանքային օր



Վերադառնալ ցանկին