«Յունիբանկ» ՓԲԸ-ի 31 մասնաճյուղերում այսուհետ սահմանվելու են արտարժույթի փոխանակման շուկայականից առավել նպաստավոր փոխարժեքներ: Հաճախորդներին ընձեռվելու է նաեւ փոխարժեքների սակարկման հնարավորություն: Փոխարկային կորուստներից խուսափելու նպատակով, «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների համար, արտարժույթ փոխանակելիս սահմանվել են նաեւ որոշակի արտոնություններ: Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի Վարչության նախագահի տեղակալ Սամվել Գրիգորյանը, «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցում ստացած հաճախորդից ռուսական ռուբլու առքը «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում կկատարվի այդ օրվա դրությամբ բանկում սահմանված փոխարժեքից 0,05 դրամով բարձր փոխարժեքով: Իսկ եթե գումարը հաճախորդին ուղարկվում է Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես ՀՀ դրամով, ապա այս դեպքում փոխանցման միջնորդավճարը կազմում է 0%: Պարզապես փոխանցում կատարողը պետք է հանձնարարի ռուսաստանյան բանկի սպասարկող մենեջերին գումարը փոխանցել ՀՀ դրամով:
Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի Երեւանյան այլ մասնաճյուղերի փոխարժեքներին համապատասխան փոխարժեքներ են սահմանվում նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղակայված` «Յունիբանկ»-ի նույնանուն մասնաճյուղում: «Զվարթնոց» մասնաճյուղը գործում է շուրջորյա, առանց հանգստյան օրերի:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ում մեկնարկել է աշխատավարձային նոր ծրագիր պետական հիմնարկների աշխատողների համար21.09.2009 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ» համակարգի հայաստանյան շրջանառությունը գերազանցել է 329 մլն դոլարը14.09.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն ընդլայնել է ավտովարկավորման ծրագիրը07.09.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Վ.Աթայան.«Բնակչության մոտ ներկայումս բացասական սպասումներ չկան»06.09.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր վարկային քարտ U-Profy` նախատեսված աշխատավարձային ծրագրերի համար02.09.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն օդանավակայանում` «Զվարթնոց» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը12.08.2009 Տեսնել ավելին