Նոր ակցիա «Յունիբանկ»-ից

04.10.2009 Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա` սկսած 14% տարեկան տոկոսադրույքով

«Յունիբանկ»-ը հայտարարում է ավտովարկավորման ոլորտում նոր ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում, 2009թ.-ի արտադրության Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա ձեռքբերելու դեպքում, վարկերը կտրամադրվեն արտոնյալ պայմաններով: Այս դեպքում ե’ւ վարկերի տարեկան տոկոսադրույքը, ե’ւ կանխավաճարը սամանվել է 15%: Ընդ որում, եթե հաճախորդը կատարի 40% կամ ավելի կանխավճար, ապա տոկոսադրույքը կնվազեցվի մեկ տոկոսային կետով` մինչեւ 14%-ի: Վարկերի առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի, գումարը` 30 մլն դրամ: Ակցիայի վերջնաժամկետն է այս տարվա դեկտեմբերի 31-ը:      
Զուգահեռաբար բանկն իրականացնում է նաեւ լայնածավալ ավտովարկավորման ծրագիր օգտագործված ավտոմեքենաների ձեռքբերման համար: Վարկերը տրամադրվում են մինչեւ 5 տարի մարման ժամկետով, տարեկան տոկոսադրույքը` 19 տոկոս, կանխավճարը` 30 տոկոս: Վարկի առավելագույն գումարը կազմում է 12  մլն դրամ: Առաջնային շուկայից ձեռքբերված ավտոմեքենաների համար պայմանները հետեւյալն են` տարեկան տոկոսադրույքը եւ կանխավճարը` սկսած 15%-ից, գումարը` մինչեւ 50 մլն դրամ:
«Ավտովարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ը միշտ էլ շուկայի առաջատարներից մեկն է եղել: Մեր ծրագրերը նախատեսված են եկամտի տարբեր մակարդակ եւ պահանջարկ ունեցող հաճախորդների համար: Նշեմ, որ վարկառուները կարող են կատարել վարկի ամբողջ գումարի կամ մասնակի վաղաժամկետ մարումներ` առանց տույժերի գանձման»,- ասում է  «Յունիբանկ»-ի ավտովարկավորման գծով տնօրեն Դավիթ Մակարտիչանը:
Նշենք, որ 2009թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմել է մոտ 8,4 մլրդ դրամ:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ