«Յունիբանկ»-ը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր ծրագիր` բարելավված պայմաններով: Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են առաջնային եւ երկրորդային շուկայից անշարժ գույք ձեռքբերելու դիմաց վճարումներ կատարելու համար: Վարկերը տրամադրվում են ինչպես արտարժույթով, այնպես էլ ՀՀ դրամով:
Բնակարան ձեռքբերելու նպատակով տրամադրվող վարկերի համար նվազագույն կանխավճար է սահմանվել է 30 տոկոսը, տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 16%-ից, ժամկետը` 12 տարի: Բիզնես տարածքների վարկավորման պայմանները հետեւյալն են. կանխավճարը` սկսած 30%-ից, տարեկան տոկոսադրույքը` 18%, ժամկետը` 10 տարի: Հիփոթեքային վարկավորման ծրագիրը ներառում է նաեւ անշարժ գույքի վերանորոգման նպատակով տրամադրվող վարկեր: Նշենք, որ վարկառուները կարող են կատարել վարկի ամբողջ գումարի կամ մասնակի վաղաժամկետ մարումներ` առանց տույժերի գանձման:
«Յունիբանկ»-ի հիփոթեքային վարկավորման գծով տնօրեն Տիգրան Գեւորգյանի խոսքերով, պայմանների վերանայման նպատակը բնակչության առավել լայն զանգվածի համար հիփոթեքային վարկավորումը մատչելի դարձնելն է: «Բնակչության պահանջմունքների ուսումնասիրության նպատակով մեր կողմից պարբերաբար իրականացվում են շուկայի հետազոտություններ, որոնց արդյունքում բանկում մշակվում են համապատասխան գործիքներ: Ծառայությունների առաջարկման այս ճկուն մոտեցման շնորհիվ Յունիբանկը շարունակում է պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում` հանդիսանալով առաջատարներից մեկը: Հիփոթեքային վարկավորման մեր պորտֆելը գերազանցում է 12,7 մլրդ ՀՀ դրամը, իսկ տարեվերջին նախատեսում ենք այն հասցնել մինչեւ 15 մլրդ ՀՀ դրամ»,- նշեց Տիգրան Գեւորգյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Նոր ակցիա «Յունիբանկ»-ից04.10.2009 Տեսնել ավելին
-
Այսուհետ «Յունիբանկ»-ն իր հաճախորդներին կառաջարկի արտարժույթի փոխարժեքների փոխհամաձայնեցված տարբերակ28.09.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ում մեկնարկել է աշխատավարձային նոր ծրագիր պետական հիմնարկների աշխատողների համար21.09.2009 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ» համակարգի հայաստանյան շրջանառությունը գերազանցել է 329 մլն դոլարը14.09.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն ընդլայնել է ավտովարկավորման ծրագիրը07.09.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Վ.Աթայան.«Բնակչության մոտ ներկայումս բացասական սպասումներ չկան»06.09.2009 Տեսնել ավելին