Հաճախորդների թվաքանակի եւ գործունեության ծավալների աճի հետ մեկտեղ, «Յունիբանկ»-ը շարունակում է իրականացնել մասնաճյուղային ցանցի ընդլայնումը: Արդեն ավարտվել են երկու նոր մասնաճյուղերի գրանցման աշխատանքները, որոնցից մեկը գտնվում է Երեւանում, մյուսը` Գավառում /Գ. Լուսավորիչի 21/: «Դավիթ Անհաղթ» մաասնաճյուղը տեղեկայված է «Yerevan City» սուպերմարկետի տարածքում` Զեյթուն համայնքում /Ռուբինյանց 15/5/: Նոր մասնաճյուղ է նախատեսվում բացել նաեւ Երեւանի Տիգրան Մեծ փողոցում տեղակայված «Yerevan City» սուպերմարկետում:
Նախատեսվում է, որ «Գավառ» մասնաճյուղն իր գործունեությունը կսկսի հոկտեմբերի 19-ից, իսկ «Դավիթ Անհաղթը»` հոկտեմբերի 21-ից: Նորաբաց մասնաճյուղերը կմատուցեն բանկի բոլոր ծառայությունները:
Մոտ ապագայում մասնաճյուղեր կբացվեն նաեւ Էրեբունի, Ավան, Դավիթաշեն, Աջափնյակ եւ Հարավ-արեւմտյան թաղամասերում, ինչպես նաեւ Ագարակում (Մեղրի):
Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ «Յունիբանկ»-ի ակտիվների ծավալը գերազանցել է 105,5 մլրդ դրամը: Բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 55,7 մլրդ դրամ, պարտավորությունները` 95,6 մլրդ դրամ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Բիզնես վարկավորման նոր ծրագիր «Յունիբանկ»-ից11.10.2009 Տեսնել ավելին
-
Հիփոթեքային վարկեր` սկսած 16% տարեկան տոկոսադրույքից06.10.2009 Տեսնել ավելին
-
Նոր ակցիա «Յունիբանկ»-ից04.10.2009 Տեսնել ավելին
-
Այսուհետ «Յունիբանկ»-ն իր հաճախորդներին կառաջարկի արտարժույթի փոխարժեքների փոխհամաձայնեցված տարբերակ28.09.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ում մեկնարկել է աշխատավարձային նոր ծրագիր պետական հիմնարկների աշխատողների համար21.09.2009 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ» համակարգի հայաստանյան շրջանառությունը գերազանցել է 329 մլն դոլարը14.09.2009 Տեսնել ավելին