«Յունիբանկ»-ի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 26%-ով

21.04.2010

«Յունիբանկ»-ի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն այս տարվա մարտի 31-ի դրությամբ  կազմել է  45,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  ավելի քան 26%-ով: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդները կազմել են 10,2 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ` 27,5%: «Յունիբանկ»-ի ցպահանջ ավանդների ծավալը 2010թ.-ի առաջին եռամսյակի վերջին   կազմել են 9,2 մլրդ դրամ: Ընդ որում, ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե կրկնակի անգամ:

Նշեն, որ չորս տարի անընդմեջ, ներառյալ 2009թ.-ը,  «Յունիբանկ»-ը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով առաջատար դիրք է զբաղեցրել հայաստանյան բանկային համակարգում: Ժամկետային ավանդների ակտիվ աճը պայմանավորված է ավանդատուների կողմից վստահության շարունակական աճով, ինչպես նաեւ բանկի ավանդների գրավիչ  պայմաններով, որոնք հաշվարկված են ելնելով հաճախորդների տարբեր խմբերի  պահանջներից: «Յունիբանկ»-ի կողմից առաջարկված ավանդներն առանձնանում են բազմարժութային ռեժիմով, կապիտալիզացիայի եւ լրացուցիչ նվերներ շահելու  հնարավորություններով: Օրինակ, «Հաղթենք միասին» ավանդը ներդրող հաճախորդների միջեւ ամռանը կկայանա Արթուր Աբրահամի մենամարտի հրավիրատոմսերի խաղարկություն: Ուղեւորության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա «Յունիբանկ»-ը: «Հաղթենք միասին» ավանդն ընդունվում է  մինչեւ 11,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 300 հազար նվազագույն գումարով:  
«Կապիտալ+» ավանդը հաճախորդներին ընձեռում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին: Ավանդն ընդունվում է 31-ից մինչեւ 365 օր ժամկետով, իսկ տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 8,5 տոկոս: Ավանդի նվազագույն գումարը սահմանված է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ:
«Բազմարժութային» ավանդի գոծողության ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ, այսինքն ավանդատուներին տրվում է ավանդի արժույթի փոխարկման հնարավորություն:  Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ  9%, նվազագույն գումարը` 100 հազար դրամ:

«Յունիբանկ»-ի ավանդատեսակների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջի (www.unibank.am) «Ավանդներ» բաժինը:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը արժանացել է Ռուսաստանի բանկերի միության պատվոգրի
  • «Յունիբանկ»-ի երեք մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն մինչեւ ժամը 20:30
  • Հայտարարություն
  • «Յունիստրիմ» համակարգի հայաստանյան շրջանառությունն այս տարվա մարտին աճել է 12%-ով
  • «Յունիբանկ»-ն առաջարկում է նոր վարկատեսակ U-SUPER PRIME
  • «Յունիբանկ»-ը համալրել է կանոնադրական կապիտալը
Տեսնել բոլորը