«Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն բանկիր

27.04.2010

«Ռուսաստանի լավագույն բանկիր» ամենամյա համառուսական մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ 2009 թվականի արդյունքներով ռուսաստանյան «Յունիաստրում Բանկ»-ի նախագահ եւ հայաստանյան «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին շնորհվել է «Ռուսաստանի լավագույն բանկիր» պատվավոր կոչումը: «Դա բարձր գնահատական է ոչ միայն բանկի ղեկավարության, այլեւ մեր ամբողջ աշխատակազմի համար: Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին եւ հաճախորդներին վստահության համար: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը ապագայում եւս արդյունավետ կլինի», -նշել է Գագիկ Զաքարյանը, ընդունելով մրցանակը Ռուսաստանի բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանի ձեռքից: Գագիկ Զաքարյանը արդեն երրորդ անգամն է, որ արժանանում է լավագույն բանկիրի կոչմանը:

«Ռուսաստանի լավագույն բանկիր» հասարակական մրցույթը առաջին անգամ անկացվել է 2005 թվականին: Մրցույթի հիմնական նպատակը ռուսաստանյան վարկային կազամակերպության լավագույն ղեկավարի որոշումն է նախորդ տարվա արդյունքներով: Հատուկ հանձնաժողովը գնահատել է թեկնածուների կազմակերպչական ունակությունները, նրանց ղեկավարած բանկի հուսալիությունն  ու կայունությունը, հաճախորդների սպասարկման որակը, մասնաճյուղային ցանցի զարգացումը, բնակչության համար իրականացվող սոցիալական ծրագրերը, բանկերի նկատմամբ վստահությունը եւ այլն:

2009թ.-ի արդյունքներով «Յունիաստրում Բանկ»-ն արժանի տեղ է գրավել ռուսաստանյան լավագույն բանկերի ցանկում: ՌԴ Կենտրոնական բանկի վարկանիշով «Յունիաստրում Բանկ»-ը մտնում է համակարգաստեղծ ԹՈՓ-30 եւ առավել ճյուղավորված մասնաճյուղային ցանց ունեցող ԹՈՓ-20 խոշորագույն բանկերի մեջ: «ՌոսԲիզնեսՔոնսալթինգ» գործակալության տվյալներով, 2009թ.-ին «Յունիաստրում Բանկ»-ը ՌԴ բանկային համակարգում ակտիվների ծավալով զբաղեցրել է 48-րդ տեղը, վարկային պորտֆելի ծավալով` 36-րդ տեղը, մանրածախ ավանդների ծավալով` 21-րդ տեղը, ավտովարկավորման ծավալով` 8-րդ տեղը, փոքր եւ միջին բիզնեսին տրամադրած վարկերի ծավալով` 6-րդ տեղը:

«Յունիբանկ»-ի դիրքերը ՀՀ բանկային համակարգում 2009թ.-ի արդյունքներով հետեւյալն են. ակտիվներ` 5-րդ տեղը, ֆիզիկական անձանց վարկավորում` 2-րդ տեղը, հիփոթեքային վարկավորում` 2-րդ տեղը, ավտովարկավորում` 1-ին տեղը,  ժամկետային ավանդներ` 1-ին տեղը, դրամական փոխանցումներ` 1-ին տեղը:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 26%-ով
  • «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը արժանացել է Ռուսաստանի բանկերի միության պատվոգրի
  • «Յունիբանկ»-ի երեք մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն մինչեւ ժամը 20:30
  • Հայտարարություն
  • «Յունիստրիմ» համակարգի հայաստանյան շրջանառությունն այս տարվա մարտին աճել է 12%-ով
  • «Յունիբանկ»-ն առաջարկում է նոր վարկատեսակ U-SUPER PRIME
Տեսնել բոլորը