«Յունիբանկ»-ը պարգեւատրեց 2010թ.-ի ապիլ ամսվա լավագույն աշխատակիցներին

27.04.2010

«Յունիբանկ»-ը տարբեր անվանակարգերում ամփոփեց մասնաճյուղային ցանցի «Լավագույն աշխատակից» մրցույթի 2010թ.-ի ապրիլ ամսվա արդյունքները: Մրցույթի արդյունքներով, բանկի վեց լավագույն աշխատակիցներին հանձնվեցին պատվոգրեր եւ դրամական պարգեւատրումներ:
Այս տարվա ապրիլ ամսվա լավագույն աշխատակիցներն են`

«Կոմիտաս» մասնաճյուղի կառավարիչ Արամ Համբարձումյանը` «Մասնաճյուղի լավագույն կառավարիչ» անվանակարգում

«Արտաշատ» մասնաճյուղի աշխատակից Արման Կարապետյանը` «Լավագույն վարկային մասնագետ» անվանակարգում

«Գյումրի» մասնաճյուղի աշխատակցուհի Արմինե Դարբինյանը` «Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգով սպասարկող լավագույն մենեջեր» անվանակարգում

«Ամիրյան» մասնաճյուղի աշխատակցուհի Լարիսա Եդիգարյանը` «Առավելագույն քարտ տրամադրող լավագույն մենեջեր» անվանակարգում

«Կենտրոն» մասնաճյուղի աշխատակցուհի Գայանե Հանբարձումյանը` «Unipay կոմունալ վճարումների համակարգով սպասարկող լավագույն գանձապահ» անվանակարգում

«Կոմիտաս» մասնաճյուղի աշխատակցուհի Սուսաննա Թովմասյանը` «Կանխիկ փոխարկային գործարքներ իրականացնող լավագույն գանձապահ» անվանակարգում

Լավագույն աշխատակիցների ընտրության հիմնական չափանիշներ են դիտվել աշխատակցի արհեստավարժությունը եւ աշխտանքային ցուցանիշները: Հաշվի են առնվել նաեւ բանկի ծառայությունների առանձնահատկությունների իմացության մակարդակը, դրանք հաճախորդներին ներկայացնելու ունակությունը եւ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական մատուցումը:

«Լավագույն աշխատակից» մրցույթը «Յունիբանկ»-ը մտադիր է անցկացնել յուրաքանչյուր ամիս:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն բանկիր
  • «Յունիբանկ»-ի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 26%-ով
  • «Յունիբանկ»-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը արժանացել է Ռուսաստանի բանկերի միության պատվոգրի
  • «Յունիբանկ»-ի երեք մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն մինչեւ ժամը 20:30
  • Հայտարարություն
  • «Յունիստրիմ» համակարգի հայաստանյան շրջանառությունն այս տարվա մարտին աճել է 12%-ով
Տեսնել բոլորը