«Յունիբանկ»-ն իր հաճախորդներին ընձեռում է բանկային սպասարկման հնարավորություն հեռակա կարգով` հեռախոսակապի միջոցով: Հաճախորդները կարող են զանգահարել բանկի հեռախոսակապի կենտրոն եւ ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունն իրենց բանկային հաշվի վերաբերյալ: Հեռախոսակապի կենտրոնի միջոցով կարել է ներկայացնել նաեւ վարկային հայտ:
Այս ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է այցելի «Յունիբանկ»-ի 34 մասնաճյուղերից որեւէ մեկը, ստորագրի համապատասխան պայմանգիրը եւ ստանա հաճախորդի գաղտնաբառը: Բանկն ապահովում է տրամադրվող տեղեկատվության պաշտպանվածությունն ու գաղտնիությունը:
2010թ.-ին «Յունիբանկ»-ի հեռախոսակապի կենտրոնի տեխնիկական վերազինումը թույլ տվեց էականորեն բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը եւ ընդլայնել կենտրոնի աշխատակիցների գործառնական պարտականությունները` ապահովելով հաճախորդների առավել բարդ հարցումների սպասարկումը: Զանգահարելով 59 55 55 հեռախոսահամարով կարելի է ստանալ ոչ միայն տեղեկատվություն եւ խորհրդատվություն «Յունիբանկ»-ի ծառայությունների վերաբերյալ, այլ նաեւ` առաջարկություն կամ բողոք ներկայացնել Բանկի սպասարկման որակի եւ ընդհանուր գործունեության վերաբերյալ: Հաճախորդներից ստացված բոլոր արձագանքները փոխանցվում են Հաճախորդների սպասարկման որակի հսկողության ծառայություն, որտեղ եւ քննարկվում են լիազորված աշխատակիցների կողմից: Հաճախորդների սպասարկման որակի հսկողության ծառայություն կարելի է դիմել նաեւ լրացնելով համապատասխան դիմումը բանկի մասնաճյուղերում կամ հաղորդագրություն ուղարկել
Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ը տրամադրում է նաեւ «Ինտերնետ բանկ- Հաճախորդ» ծառայությունը, որը նախատեսված է Ինտերնետ ցանցի միջոցով հաճախորդների բանկային հաշիվների կառավարման համար: «Յունիբանկ»-ի «Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորվում է VeriSign Secure Site Pro with EV հավաստագրի միջոցով, որն ապահովում է պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Սպառողական վարկավորման ծավալով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է09.03.2011 Տեսնել ավելին
-
“ՍՓՅՈՒՌ” տեղեկատու ուղղված հարցումների քանակով “Յունիբանկ”-ը կազմակերպությունների առաջին եռյակում է01.03.2011 Տեսնել ավելին
-
Ավանդատուների ընտրությունը` «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է28.02.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM-ը Հայաստանում գործարկում է նոր ծառայություն` հաճախորդի միասնական քարտ21.02.2011 Տեսնել ավելին
-
2010թ.-ին «Յունիբանկ»-ի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 48,4 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քան 25%-ով15.02.2011 Տեսնել ավելին
-
Աբրահամ vs Բոժիչ. «Յունիբանկ»-ը` ցուցադրման պաշտոնական գործընկեր10.02.2011 Տեսնել ավելին