«Յունիբանկ»-ը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի հաշվի դրամական միջոցների նկատմամբ` 5% տարեկան: «Յունիբանկ»-ի կենսաթոշակային քարտը սպասարկման արտոնյալ պայմաններով ArCa Classic ունիվերսալ բանկային քարտ է ` նախատեսված հատուկ թոշակառուների համար: Քարտի տրամադրումն ու սպասարկումն իրականացվում է անվճար:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի հունվարի 24-ին «Յունիբանկ»-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքեց անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր: Քարտի միջոցով կարելի է ստանալ կանխիկ դրամական միջոցներ Բանկի դրամարկղներում եւ բանկոմատներում առանց միջնորդավճարի, ինչպես նաեւ վճարումներ իրականացնել առեւտրային եւ սպասարկման կետերում: Կենսաթոշակային քարտերը տրամադրվում են «Յունիբանկ»-ի բոլոր 34 մասնաճյուղերում:
2010թ.-ին «Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակն աճել է ավելի քան 66 տոկոսով` կազմելով 66 հազար: Այս տարի Բանկը նախատեսում է թողարկված քարտերի քանակը հասցնել 200 հազարի, POS տերմինալներինը` 900-ի, իսկ բանկոմատներինը` 100-ի:
Կենսաթոշակների վճարման ծառայությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով: Մեր մասնագետների հետ կարող եք կապվել նաեւ «Յունիբանկ»-ի կայքի «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված հատուկ ձեւը լրացնելու միջոցով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ուշադրություն` գլխամասային գրասենյակի եւ “Զվարթնոց” մասնաճյուղի աշխատակարգի փոփոխություն31.03.2011 Տեսնել ավելին
-
2008-2010թթ. «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելն ավելացել է 119 տոկոսով27.03.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը արժանացել է ԱՊՀ Բիզնեսի Առաջատար շքանշանին21.03.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ16.03.2011 Տեսնել ավելին
-
Բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` հեռախոսազանգի միջոցով14.03.2011 Տեսնել ավելին
-
Սպառողական վարկավորման ծավալով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է09.03.2011 Տեսնել ավելին