2008-2010թթ. «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելն ավելացել է 119 տոկոսով

27.03.2011


«Յունիբանկ»-ի ընդհանուր վարկային պորտֆելը 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 212,6 մլն դոլար` վերջին երեք տարվա ընթացքում աճելով 119 տոկոսով: Վարկային պորտֆելի աճը հիմնականում պայմանավորված է բիզնես վարկավորման ծավալների ընդլայնմամբ: Խոշոր բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը 2008թ.-ից մինչեւ 2010թ.-ը աճել է 109 տոկոսով, իսկ փոքր եւ միջին բիզնեսի գծով` 131 տոկոսով:

Աջակցությունը բիզնեսին Յունիբանկի վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից է: Ձեռնարկության գործունեության ոլորտից, ծավալներից եւ բիզնես ուղղության առանձնահատկություններից ելնելով, հաճախորդին առաջարկվում է համագործակցության ամենաարդյունավետ տարբերակը: Օրինակ, փոքր բիզնեսի համար մենք ունենք վարկատեսակ, որը չի պահանջում պարտադիր գրավ, ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորությունը միանգամայն բավարար է: Դրամական միջոցների ժամանակավոր բացակայության կամ անբավարարության դեպքում, անհրաժեշտ վճարումները կատարելու համար, ինչխպես նաեւ շրջանառու միջոցների համալրման նպատակով, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին Բանկն առաջարկում է օգտվել բիզնես օվերդրաֆտից: Օվերդրաֆտը տրամադրվում է ՀՀ դրամով, 18-20 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տոկոսադրույքի նվազագույն շեմը` 18 տոկոսը, նախատեսված է Յունիբանկի հաճախորդների համար: Տոկոսները հաշվարկվում են միայն օվերդրաֆտի օգտագործված միջոցների նկատմամբ, այդպիսով վարկառուն չի վճարում չօգտագործվող վարկի տոկոսագումարը, թեեւ դրամական միջոցները փոխանցված են իր հաշվին: Հիշեցենք, որ «Յունիբանկ»-ը թույլատրում է վարկերի վաղաժամկետ մարում, առանց որեւէ սահմանափակումների կամ տուգանքների կիրառման:

«Յունիբանկ»-ի բիզնես վարկերի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ բանկի կայքէջի /www.unibank.am/ «Բիզնես վարկեր» բաժնում կամ զանգահարել 59 55 55 հեռախոսահամարով: Կայքում տեղադրված է նաեւ հետադարձ կապի ձեւը, որի միջոցով կարող եք Ձեր հարցերը ուղղել մեր մասնագետներին:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը արժանացել է ԱՊՀ Բիզնեսի Առաջատար շքանշանին
  • «Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ
  • Բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` հեռախոսազանգի միջոցով
  • Սպառողական վարկավորման ծավալով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է
  • “ՍՓՅՈՒՌ” տեղեկատու ուղղված հարցումների քանակով “Յունիբանկ”-ը կազմակերպությունների առաջին եռյակում է
  • Ավանդատուների ընտրությունը` «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է
Տեսնել բոլորը