UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը արժանացել է ԱՊՀ Բիզնեսի Առաջատար շքանշանին` տնտեսական ինտեգրման գործում մեծ ավանդ ներդնելու համար: Համակարգի ղեկավարին մրցանակը շնորհվել է այս տարվա մարտի 18-ին` Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների “20 տարի միասին` համագործակցության փորձ եւ հեռանկարներ” միջազգային տնտեսական համաժողովում: Շքանշանը UNISTREAM-ի նախագահին է հանձնել ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
“Շքանշանը ես դիտարկում եմ որպես մրցանակ ո’չ միայն անձամբ ինձ համար, այլեւ` իբրեւ բարձր գնահատական մեր ողջ թիմի աշխատանքին: Դա ցույց է տալիս, թե որքա’ն կարեւոր հասարակական եւ տնտեսական գործ ենք մենք միասին կատարում, որքա’ն ենք անհարժեշտ միլիոնավոր մարդկանց եւ որքա’ն բարձր են գնահատում մեր գործունեությունը երկրների ղեկավարները: Ես հպարտ եմ ստացած մրցանակով եւ հասկանում եմ, թե ինչ բարձր պատասխանատվություն է գալիս այդ մրցանակի հետ մեկտեղ: Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ համակարգի ղեկավարությունը հետագայում եւս բոլոր ջանքերը կներդնի այս լարված աշխատանքի շարունակման համար, որն իրականացվում է հանուն մարդկանց բարօրության”,- ասել է Սուրեն Հայրիյանը:
UNISTREAM համակարգի շրջանառությունը 2010թ.-ին արձանագրել է 5,9 տոկոսի աճ` հասնելով 3,92 մլրդ դոլարի: 2010թ.-ին համակարգով իրականացվել է 6 մլն 100 հազար փոխանցում` նախորդ տարվա 5 մլն 840 հազա փոխանցման դիմաց:
Հայաստանում «Յունիստրիմ» համակարգով փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր գործող 34 մասնաճյուղերում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ16.03.2011 Տեսնել ավելին
-
Բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` հեռախոսազանգի միջոցով14.03.2011 Տեսնել ավելին
-
Սպառողական վարկավորման ծավալով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է09.03.2011 Տեսնել ավելին
-
“ՍՓՅՈՒՌ” տեղեկատու ուղղված հարցումների քանակով “Յունիբանկ”-ը կազմակերպությունների առաջին եռյակում է01.03.2011 Տեսնել ավելին
-
Ավանդատուների ընտրությունը` «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է28.02.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM-ը Հայաստանում գործարկում է նոր ծառայություն` հաճախորդի միասնական քարտ21.02.2011 Տեսնել ավելին