ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության
մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության
մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
«Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ Բանկի 2011 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն ավելի քան 3 տարվա գործունեություն բանկային աուդիտի բնագավառում (ընդ որում, մրցույթում նախապատվությունը կտրվի միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական ընկերություններին):
Մրցույթի մասնակիցները պետք է նաև ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը. ա) աուդիտի ընգրկման բնագավառները,
բ) աուդիտն իրականացնող խմբի աշխատակիցների աշխատանքային փորձն ու որակավորումը (ընդ որում, խմբում պետք է ընդգրկված լինեն միջազգային հաշվապահական որակավորում ունեցող առնվազն 1 աշխատակից)
գ) աուդիտի անցկացման ժամկետներն առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը ներառյալ հարկերը և այլ ծախսերը
ե) պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա և այլ լրացուցիչ տեղեկատվություն (կտրամադրվի մասնակիցներին ըստ մրցույթին մասնակցելու մտադրության մասին Բանկին գրավոր տեղեկացման, ընդ որում առանց այս լրացուցիչ տեղեկատվության ներկայացված հայտերը քննարկման ենթակա չեն):
Մրցույթով հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը տրամադրել Բանկին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ, քան 2012 թվականի մարտի 20-ը:
Աուդիտը պետք է իրականացվի միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն Բանկին ոչ ուշ, քան 2011 թվականի մարտի 31-ը, ժամը 15:00, երկու կնքված ծրարներով:
17.03.2011թ. դրությամբ «Յունիբանկ ՓԲԸ-ն ունի 34 մասնաճյուղ ՀՀ տարածքում, 2 մասնաճյուղ ԼՀՂ-ում և ներկայացուցչություն ՌԴ-ում (ք.Մոսկվա):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
«Յունիբանկ» ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան, Չարենցի 12-53
հեռ. 59-22-59, 59-22-36
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` հեռախոսազանգի միջոցով14.03.2011 Տեսնել ավելին
-
Սպառողական վարկավորման ծավալով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է09.03.2011 Տեսնել ավելին
-
“ՍՓՅՈՒՌ” տեղեկատու ուղղված հարցումների քանակով “Յունիբանկ”-ը կազմակերպությունների առաջին եռյակում է01.03.2011 Տեսնել ավելին
-
Ավանդատուների ընտրությունը` «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է28.02.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM-ը Հայաստանում գործարկում է նոր ծառայություն` հաճախորդի միասնական քարտ21.02.2011 Տեսնել ավելին
-
2010թ.-ին «Յունիբանկ»-ի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 48,4 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քան 25%-ով15.02.2011 Տեսնել ավելին