Յունիբանկ ՓԲԸ-ն Ասիական Զարգացման Բանկի /ԱԶԲ/ հետ համատեղ կիրականացնի առեւտրի ֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում հայաստանյան ձեռներեցներին կտրամադրվեն ակրեդիտիվներ եւ բանկային երաշխիքներ: Ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը 2011թ.-ի ապրիլի 14-ին Երեւանում ստորագրեցին Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը եւ Հայաստանում ԱԶԲ-ի ներկայացուցիչ, տարածաշրջանային ավագ համակարգող Արեգ Բարսեղյանը:
Ծրագրի նպատակը միջազգային առեւտրի ծավալների մեծացումն ու Հայաստանում առեւտրային ոլորտի զարգացման խրախուսումն է, որն իր հերթին կօժանդակի երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանը:
Ինչպես նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը, համագործակցության շրջանակներում Յունիբանկը մինչեւ այս տարեվերջ նախատեսում է բացված ակրեդիտիվների եւ տրամադրված բանկային երաշխիքների ծավալների նշանակալի աճ: “Միջազգային գործընկերոջ առկայությունը Յունիբանկին հնարավորություն կտա ավելի արդյունավետ բավարարել հաճախորդների պահանջարկը` ապահովելով գործարքների իրականացումը գրեթե ցանկացած երկրում: Կարծում եմ 2011թ.-ը միջազգային համագործակցության առումով Յունիբանկի համար բավականին արդյունավետ տարի կլինի: Մոտ ապագայում նախատեսում ենք միջազգային համագործակցության ծրագրեր իրականացնել նաեւ այլ ոլորտներում”,- ասել է Վ.Աթայանը:
Ասիական Զարգացման Բանկի նախագահի տեղակալ Լակշմի Վենկատաչալամի խոսքերով, առեւտրի ֆինանսավորման համաձայնագրերի նպատակն է նպաստել Հայաստանում առեւտրի զարգացմանը` նոր աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսության կայուն զարգացմանն աջակցելու ակնկալիքով:
2010թ.-ի արդյունքներով Յունիբանկի ակտիվները գերազանցել են 115,3 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 6%-ով: Հաշվետու տարում բանկի
վարկային ներդրումների ծավալը կազմել է 75,5 մլրդ դրամ, աճը տարեսկզբի համեմատ` 11,4%: Արդյունաբերության վարկավորման ծավալով Յունիբանկը ՀՀ բանկային
համակարգում զբաղեցրել է երրորդ, իսկ սպառողական վարկավորման ծավալով` առաջին տեղերը: Բանկի պարտավորությունները 31.12.2010թ.-ի դրությամբ կազմել են 99,6
մլրդ դրամ, ավանդների ծավալը` 82,3 մլրդ դրամ: Ընդ որում, ժամկետային ավանդների ծավալով Յունիբանկը զբաղեցնում է առաջին տեղը: Յունիբանկի շահույթը 2010թ.-ի
արդյունքներով կազմել է մոտ 1,6 մլրդ դրամ: Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Յունիբանկին շնորհել է ֆինանսական
կայունության E+ , արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ եւ NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն»
կանխատեսումը: Ներկայումս Բանկն ունի 34 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Նախատեսվում է, որ մինչեւ 2011թ.-ի ավարտը Յունիբանկը կբացի ութ նոր
մասնաճյուղեր:
Ասիական Զարգացման Բանկը ռեգիոնալ միջպետական բանկ է, որը կոչված է իրականացնելու երկարաժամկետ վարկավորման զարգացման ծրագրեր Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում: Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Մանիլայում /Ֆիլիպիններ/: ԱԶԲ-ի խոշոր բաժնետերերն են Ճապոնիան, ԱՄՆ, Չինաստանը, Հնդկաստանը, Ավստրալիան, Ինդոնեզիան եւ Կանադան:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի դրական մնացորդի նկատմամբ` 5%05.04.2011 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` գլխամասային գրասենյակի եւ “Զվարթնոց” մասնաճյուղի աշխատակարգի փոփոխություն31.03.2011 Տեսնել ավելին
-
2008-2010թթ. «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելն ավելացել է 119 տոկոսով27.03.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը արժանացել է ԱՊՀ Բիզնեսի Առաջատար շքանշանին21.03.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ16.03.2011 Տեսնել ավելին
-
Բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` հեռախոսազանգի միջոցով14.03.2011 Տեսնել ավելին