“Հրազդան” մարզային մասնաճյուղը տեղափոխվել է նոր երկհարկանի շենք

19.04.2011


Հաճախորդներին առավելագույն հարմարավետությամբ սպասարկելու համար “Յունիբանկ”-ի “Հրազդան” մարզային մասնաճյուղը տեղափոխվել է նոր երկհարկանի շենք, որը գտնվում է Հրազդան քաղաքի գլխավոր եւ բանուկ խաչմերուկներից մեկում: Մասնաճյուղի նոր հասցեն է` ք.Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 4-րդ փողոց, համար 8: Փոխվել է նաեւ մասնաճյուղի հեռախոսահամարը` /0223/ 31376:

Մասնաճյուղի տեղափոխումը նոր շենք իրականացվել է “Յունիբանկ”-ի մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, համաձայն որի “Յունիբանկ”-ն ընդլայնում եւ բարձրացնում է մասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու մեծ թվով հաճախորդների օպերատիվ սպասարկումը, բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի  տրամադրումը եւ կորպորատիվ միասնական չափանիշների ներդրումը:

Հրազդան մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայություններ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, Յունիստրիմ դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում:

Ներկայումս Բանկն ունի 34 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների միասնական բազային եւ աշխատում են online աշխատակարգով: Այս տարի “Յունիբանկ”-ը նախատեսում է բացել եւս 8 նոր մասնաճյուղ:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը եւ Ասիական Զարգացման Բանկը կիրականացնեն առեւտրի ֆինանսավորման միջազգային ծրագիր
  • «Յունիբանկ»-ը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի դրական մնացորդի նկատմամբ` 5%
  • Ուշադրություն` գլխամասային գրասենյակի եւ “Զվարթնոց” մասնաճյուղի աշխատակարգի փոփոխություն
  • 2008-2010թթ. «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելն ավելացել է 119 տոկոսով
  • UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը արժանացել է ԱՊՀ Բիզնեսի Առաջատար շքանշանին
  • «Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ
Տեսնել բոլորը