Ինտերնետ ցանցից օգտվողների թվաքանակի մեծացման հետ մեկտեղ, Հայաստանում գնալով աճում է նաեւ «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգով իրականացված բանկային գործարքների ծավալը: «Յունիբանկ»-ն առաջիններից մեկը ներդրեց այս համակարգը` նպաստելով Ինտերնետ բանկինգի կայացմանը հայաստանյան շուկայում: «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացած կետից` ինտերնետին միացված համակարգչի միջոցով: Այսինքն, համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, հնարավորություն տալով հաճախորդին, առանց բանկ այցելելու, իրականացնել հետևյալ գործառնությունները` վճարման փաստաթղթերի մուտքագրում, խմբագրում և տպագրում, փաստաթղթերի առաքում բանկ, գործարքների իրականացում «Գործառնական օր» համակարգում, բանկ ուղարկված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքի, բանկային հաշիվներից քաղվածքի ստացում և տպագրում, հաշիվների ընթացիկ կարգավիճակի վերահսկում և այլն:
Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմում ներկայացնի բանկին` «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգում գրանցվելու նպատակով: «Յունիբանկ»-ի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի առավելությունն օգտագործման պարզությունն է. այն չի պահանջում հատուկ ծրագրի ներդրում` հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը: Հաշվի առնելով «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի օգտագործման բարձր արդյունավետությունը եւ հաճախորդների համար դրա հասանելիության բարձրացման անհրաժեշտությունը, «Յունիբանկ»-ն այս ծառայությունը այսուհետ կտրամադրի անվճար:
Նշենք, որ «Յունիբանկ»-ի «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով: Հավաստագիրը հիմնված է EV և SGC տեխնոլոգիաների վրա, որոնք ֆիշինգի /ինտերնետային խարդախության տեսակ/ դեմ պայքարի ամենահաջող մեթոդներն են: VeriSign Secure Site Pro with EV հավաստագիրը բրաուզերում կարմիրի փոխարեն արտապատկերում է կանաչ հասցեատող և բանկի անվանումը` բացառելով երրորդ անձանց կողմից խարդախության բոլոր փորձերը:
«Ինտերնետ բանկ-Հաճախորդ» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.unibank.am կայքը կամ զանգահարեք 59 55 55 հեռախոսահամարով: Ձեր հարցերը կարող եք նաեւ ուղղել մեր մասնագետներին կայքի «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված հատուկ ձեւը լրացնելու միջոցով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
“Հրազդան” մարզային մասնաճյուղը տեղափոխվել է նոր երկհարկանի շենք19.04.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը եւ Ասիական Զարգացման Բանկը կիրականացնեն առեւտրի ֆինանսավորման միջազգային ծրագիր13.04.2011 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի դրական մնացորդի նկատմամբ` 5%05.04.2011 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` գլխամասային գրասենյակի եւ “Զվարթնոց” մասնաճյուղի աշխատակարգի փոփոխություն31.03.2011 Տեսնել ավելին
-
2008-2010թթ. «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելն ավելացել է 119 տոկոսով27.03.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը արժանացել է ԱՊՀ Բիզնեսի Առաջատար շքանշանին21.03.2011 Տեսնել ավելին