Խանութից կատարված գնումների վարկավորումը Բանկն իրականացնում է 0% կանխավճարով
Յունիբանկը պրոմո-կետ է բացել Երևանի Թումանյան 27 հասցեում գտնվող «Mobile Centre» խանութ - սրահում: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են Յունիբանկի կողմից առաջարկվող սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդներին վարկային հայտի լրացման և ներկայացման գործում:
«Mobile Centre» խանութ - սրահում ներկայացված բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ձեռքբերման համար Յունիբանկը տրամադրում է U-Best Offer վարկը հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 500 հազար դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճար Բանկը չի պահանջում, այն կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Վարկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար: Հիշեցնենք, որ Յունիբանկի պրոմո-կետերը գործում են նաև «Նիքս», «Ֆայն» և «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում և «Ավիատրանս» ավիագործակալությունում: Մոտ օրերս հաճախորդների սպասարկումը կսկսի նաև M&S կահույքի սրահում բացված պրոմո-կետը:
Պրոմո-կետերի քանակի ավելացումը ավելի մեծ թվով հաճախորդների հնարավորություն է ընձեռում տեղեկանալու և օգտվելու Յունիբանկի սպառողական վարկավորման ծրագրերից հենց վաճառքի կետերում, ինչն առավել հարմարավետ է հաճախորդի համար` գնված ապրանքը ձեռք է բերվում միանգամից: Հաշվին անկանխիկ փոխանցման կամ բանկային քարտի միջոցով Յունիբանկը մատչելի պայմաններով գումար է տրամադրում սպառողական ցանկացած նպատակի համար` համակարգչային և կենցաղային տեխնիկա, կահույք, ջեռուցման համակարգեր գնելու, ինչպես նաև բժշկական, ապահովագրական կամ տուրիստական ծառայությունների ծախսերը վճարելու նպատակով:
2011թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը սպառողական վարկավորման ծավալներով Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: 30.06.2011թ.-ի դրությամբ Բանկի սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճել է ավելի քան 7 անգամ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ձևակերպեք U-Smile սպառողական վարկ` ատամնաբուժական ծախսերը հոգալու համար18.07.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկտ նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները12.07.2011 Տեսնել ավելին
-
UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը` MONEY TRANSFERS MOSCOW-2011 համաժողովի գլխավոր հովանավոր08.07.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է “UNI - կուտակային” նոր ավանդ` համալրման և տոկոսների կապիտալիզացիայի հնարավորությամբ06.07.2011 Տեսնել ավելին
-
«Ավիատրանս» ավիագործակալության սպասարկման սրահում բացված` Յունիբանկի պրոմո կետը սկսել է հաճախորդների սպասարկումը28.06.2011 Տեսնել ավելին
-
Moody’s գործակալությունը հաստատել է Յունիբանկի միջազգային վարկանիշը27.06.2011 Տեսնել ավելին