“Յունիբանկը” կֆինանսավորի Լ.Ն.Տոլստոյի անվան դպրոցի դասասենյակի վերակառուցման աշխատանքները

20.07.2011


“Յունիբանկ” ՓԲԸ ֆինանսական օգնություն կտրամադրի Երևանի Լ.Ն.Տոլստոյի անվան N128 հիմնական դպրոցի   ուսումնական դասասենյակի վերակառուցման համար: Բանկի աջակցությամբ կիրականացվի հիմնովին վերանորոգում, այդ թվում` կվերակառուցվեն դասասենյակի առաստաղը, պատերը, հատակը, կփոխարինվի լուսավորության համակարգը: Բանկը դասարանի համար ձեռք կբերի նաև նոր ժամանակակից ուսումնական կահույք:

Վերանորոգված դասասենյակը պատրաստ կլինի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը  և սեպտեմբերի մեկին աշակերտներին կդիմավորի լավագույն պայմաններով: Յունիբանկն այդքանով չի սահմանափակվի: Բանկը կշարունակի համագործակցությունը դպրոցի հետ և իր աջակցությունը կտրամադրի կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում ևս:

“Որակյալ կրթությունը սկսվում է ուսումնական հաստատության առաջին դասարանից, իսկ դա նշանակում է , որ մենք պարտավոր ենք ունենալ ժամանակակից դպրոցներ` ուսուցման ավելի բարձր մակարդակով: Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո դասասենյակում կտեղադրվեն  նաև ժամանակակից տեխնիկական սարքավորումներ: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը Լ.Ն. Տոլստոյի անվան դպրոցի հետ ակտիվ զարգացում  և դրական ազդեցություն կունենա ուսուցման գործընթացի վրա”, -  ասել է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Mobile Centre» խանութ - սրահում բացվել է Յունիբանկի պրոմո -կետը
  • Ձևակերպեք U-Smile սպառողական վարկ` ատամնաբուժական ծախսերը հոգալու համար
  • Յունիբանկտ նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը` MONEY TRANSFERS MOSCOW-2011 համաժողովի գլխավոր հովանավոր
  • Յունիբանկն առաջարկում է “UNI - կուտակային” նոր ավանդ` համալրման և տոկոսների կապիտալիզացիայի հնարավորությամբ
  • «Ավիատրանս» ավիագործակալության սպասարկման սրահում բացված` Յունիբանկի պրոմո կետը սկսել է հաճախորդների սպասարկումը
Տեսնել բոլորը