Յունիբանկը ֆինանսավորում է Կիևյան կամրջի լուսավորման աշխատանքները

25.07.2011


Յունիբանկն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված  մայրաքաղաքի բարեկարգման մեծածավալ ծրագրին: Բանկը ֆինանսական աջակցություն` 15 մլն դրամ  է տրամադրել Կիևյան կամրջի լուսավորման աշխատանքների իրականացման  համար: Կամրջի երկկողմանի վառ լուսավորումը ոչ միայն կնպաստի անվտանգ երթևեկությանը, այլև գեղագիտական նոր տեսք կհաղորդի 375մ երկարություն, 27մ լայնություն և 60մ բարձրություն  ունեցող կառույցին:

Ինչպես նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը, Բանկը որպես “կորպորատիվ քաղաքացի” ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքի սոցիալ-հասարակական կյանքին: “Ուրախ ենք, որ մեզ հնարավորություն է ընձեռվել մեր ավանդը ևս ներդնելու  մայրաքաղաքի բարեկարգման գործում: Կիևյան կամուրջն այն յուրահատուկ ճարտարապետական կառույցներից է, որը նաև պետք է ներկայանալի տեսք ունենա: Քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակներում կամրջի երկու կողմերում կտեղադրվի ժամանակակից և գեղեցիկ լուսավորություն,- ասել է Վ.Աթայանը: Յունիբանկը պատրաստ է առաջիկայում ևս իր աջակցությունը բերել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից ձեռնարկված`  քաղաքի բարեկարգման արդիական ծրագրի իրականացմանը:      

Սոցիալական և մշակութային միջոցառումները մշտապես եղել են Յունիբանկի ուշադրության ներքո: Վերջերս Բանկը 3 մլն դրամի ֆինանսական օգնություն տրամադրեց Երևանի Լ.Ն.Տոլստոյի անվան N128 հիմնական դպրոցի   ուսումնական դասասենյակի վերակառուցման և կահավորման համար: Շարունակվում է համագործակցությունն Ավետիք Իսահակյանի անվան   կենտրոնական գրադարանի հետ: Յունիբանկն ակտիվորեն մասնակցում է “Նվիրիր կյանք” հիմնադրամի բարեգործական ծրագրերին: Մեծ ուշադրություն է հատկացվում սպորտային միջոցառումներին, հատկապես` մանկական սպորտի զարգացմանը: Բանկը ֆինանսական աջակցություն է տրամադրել 13-14 տարեկան մարզիկների միջև սամբոյի հանրապետական ընտրական մրցաշարի և միջազգային թիմային մրցաշարի եզրափակչի անցկացման համար: Մրցույթները կայանալու են այս տարվա հուլիս և հոկտեմբեր ամիսներին` Երևանում և Մոսկվայում:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • “Յունիբանկը” կֆինանսավորի Լ.Ն.Տոլստոյի անվան դպրոցի դասասենյակի վերակառուցման աշխատանքները
  • «Mobile Centre» խանութ - սրահում բացվել է Յունիբանկի պրոմո -կետը
  • Ձևակերպեք U-Smile սպառողական վարկ` ատամնաբուժական ծախսերը հոգալու համար
  • Յունիբանկտ նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը` MONEY TRANSFERS MOSCOW-2011 համաժողովի գլխավոր հովանավոր
  • Յունիբանկն առաջարկում է “UNI - կուտակային” նոր ավանդ` համալրման և տոկոսների կապիտալիզացիայի հնարավորությամբ
Տեսնել բոլորը