Յունիբանկը “Երևան Սիթի” սուպերմարկետներում բացել է երկու նոր պրոմո-կետ

20.12.2011


“Mobile Centre” խանութ - սրահներում ներկայացված տեխնիկայի ապառիկ վաճառքը հաճախորդների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը պրոմո-կետեր կբացի նաև “Երևան Սիթի” սուպերմարկետներում: Համագործակցության շրջանակներում Երևանի Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում տեղակայված սուպերմարկետներում արդեն իսկ բացվել և հաճախորդների սպասարկումն են սկսել բանկի երկու նոր պրոմո-կետերը: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են Յունիբանկի կողմից առաջարկվող սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդներին վարկային հայտի լրացման և ներկայացման գործում:

“Mobile Centre” խանութ – սրահից բջջային հեռախոս կամ այլ տեխնիկա ձեռք բերելու համար Յունիբանկը տրամադրում է U-Best Offer վարկը հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 500 հազար դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճար բանկը չի պահանջում: Վարկերը տրամադրվում են բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման համար հաճախորդը պետք է ներկայացնի դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Վարկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացվում է անվճար:

Պրոմո-կետերի ցանցի ընդլայնումն ավելի մեծ թվով հաճախորդների հնարավորություն է ընձեռում տեղեկանալու և օգտվելու Յունիբանկի սպառողական վարկավորման ծրագրերից հենց վաճառքի կետերում, ինչն առավել հարմարավետ է հաճախորդի համար: Ներկայումս Յունիբանկի պրոմո-կետերն ակտիվորեն աշխատում են նաև Orange-ի ցանցում, Նիքս, Ֆայն, Rich Comp, Iphone.am և MyNotebook.am խանութ-սրահներում, "Happy Voyage" տուրիստական գործակալությունում:

Հայաստանի առևտրային բանկերի ռենքինգի տվյալներով, 30.09.2011гթ.-ի դրությամբ Յունիբանկը սպառողական վարկավորման ծավալով ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է. սպառողական վարկավորմանը բաժին է ընկնում բանկի վարկային պորտֆելի մոտ 30%-ը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը “ՌԵՍՈ” ընկերության հետ համագործակցությամբ մեքենայատերերին տրամադրում է վարկ` ԿԱՍԿՈ ապահովագրության ձևակերպման համար
  • Յունիբանկի 38-րդ` “Դավիթաշեն” նորաբաց մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • “Մագնիս” արտոնությունների ծրագիր Յունիբանկի քարտապանների համար
  • ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Դավիթաշեն” նոր մասնաճյուղը
  • Նոր վարկային քարտ Յունիբանկից` Kaiser սուպերմարկետներում գնումներ կատարելու համար
  • Յունիբանկը “Յուքոմ” և “ՌԵՍՈ” ընկերությունների հետ իրականացնում է երկու կոբրենդինգային ծրագիր
Տեսնել բոլորը