Յունիբանկը բարձրացրել է Magniscard, U-Stream+, U-Boss և U-Profy բանկային քարտերի դրամական միջոցների դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը: Այսուհետ այն կկազմի 8% տարեկան ՀՀ դրամով, 5%` ԱՄՆ դոլարով և 3%` եվրոյով միջոցների դեպքում:
Առաջարկելով բարձր եկամտաբերություն ցպահանջ միջոցների համար, որոնք հաճախորդը կարող է օգտագործել ցանկացած ժամանակ, Յունիբանկը ձգտում է բանկային քարտերը հաճախորդների համար դարձնել ոչ միայն հարմարավետ, այլ նաև շահավետ: Քարտային հաշվի վրա հաշվարկվող մինչև 8% տոկոսադրույքն այսօր Հայաստանի բանկային շուկայի լավագույն առաջարկներից է:
Magniscard, U-Stream+, U-Boss և U-Profy վարկային քարտերը նախատեսված են ընդհանուր սպառողական նպատակների համար և առաջարկում են հաճախորդներին լրացուցիչ առավելություններ. մինչև 40% զեղչեր առևտրի և ծառայությունների ոլորտում աշխատող մոտ 120 կազմակերպություններում:
Magniscard քարտի գլխավոր առանձնահատկությունը, առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու, մինչև 500 հազար դրամի վարկային միջոցների ստացման հնարավորությունն է: Քարտը կարելի է ձեւակերպել բանկի 42 մասնաճյուղերից ցանկացածում` ներկայացնելով միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Վարկային գիծը տրամադրվում է 23-63 տարեկան անձանց` վարկային պատմության հիման վրա: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 24%, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ:
U-Stream+ քարտը նախատեսված է UNISTREAM համակարգի մշտական հաճախորդների համար: Վարկային քարտի սահմանաչափը կազմում է 1 մլն դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, վարկի ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 19-22% տարեկան, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: U-Stream+ վարկի հիմնական առավելություններից է 2 տոկոսային կետով տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը` վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարում: Դրա համար հաճախորդը տարվա ընթացքում պետք է առնվազն 10 անգամ օգտվի UNISTREAM համակարգից և UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5 000 դրամի կոմունալ վճարումներ: U-Stream+ քարտը ևս առանձնանում է ձևակերպման պարզությամբ. վարկային գծի ստացման համար հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիրը և սոցիալական քարտը:
Կազմակերպության հիմնադիրներին և ղեկավարներին Յունիբանկն առաջարկում է օգտվել U-Boss քարտից, որի վարկային գումարը կազմում է մինչև 5 մլն դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/եվրո: Վարկային միջոցները տրամադրվում են մինչև 36 ամիս ժամկետով` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորությամբ: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 20%, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ:
U-Profy վարկային քարտը հիմնականում նախատեսված է աշխատավարձային ծրագրերի համար: Քարտի վարկային սահմանաչափը կազմում է մինչև հարկված աշխատավարձի քառապատիկը և տրամադրվում է մինչև 24 ամիս ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 20%: Վարկային գծի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի և զբաղեցրած պաշտոնի մասին:
Յունիբանկի քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.unibank.am կայքը կամ դիմեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ucom և Interactive TV ընկերությունները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն լրացուցիչ Ինտերնետ արագություն18.10.2012 Տեսնել ավելին
-
Երևանում կայացավ In Grid-ի համերգը` նվիրված Յունիբանկի հիմնադրման 11-ամյակին14.10.2012 Տեսնել ավելին
-
Ճանաչված աստղ IN-GRID -ի համերգը կբացվի տպավորիչ DJ շոու-ծրագրով11.10.2012 Տեսնել ավելին
-
In-Grid-ի տոնական համերգը Ազատության հրապարակում` Յունիբանկի 11-ամյակի կապակցությամբ09.10.2012 Տեսնել ավելին
-
11 տարի միասին. Յունիբանկը նշում է իր ծննդյան տոնը08.10.2012 Տեսնել ավելին
-
“DigiTec Expo 2012” ցուցահանդեսում Յունիբանկը ներկայացրեց Հայաստանում նորույթ հանդիսացող ծառայություններ08.10.2012 Տեսնել ավելին