Յունիբանկն ընդլայնել է “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգի գործառույթները` հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կատարել նաև կոմունալ վճարումներ: Վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգ` օգտագործելով ծածկանունը, գաղտնաբառն ու բանալին, և անցում կատարել “Կոմունալ ծառայություններ” բաժին: Այդ էջում կբացվի վճարման ձևը, որը լրացնելուց հետո անհրաժեշտ է հաստատել կատարումը: Եթե վճարումը հաստատվում է ժամը 17:00-ից հետո, ապա այն իրականացվում է հաջորդ օրը:
“Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգը ֆիզիկական և իրավաբանական անձանց Յունիբանկի կողմից տրամադրվում է անվճար: Համակարգի միջոցով, ցանկացած ժամանակ, աշխարհի ցանկացած վայրից, Ինտերնետին միացված համակարգչի միջոցով, կարելի է հարմար և անվտանգ կառավարել բանկային հաշիվները: Մասնավորապես, կարելի է աշխատել վճարային փաստաթղթերի հետ, փաստաթղթերն առաքել բանկ, ստանալ բանկային հաշիվների քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի համար:
“Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմի Յունիբանկ, կնքի համապատասխան պայմանագիր և ստանա մուտքի իրավունք: Յունիբանկի “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգի հիմնական առավելություններից մեկն օգտագործման պարզությունն է: Այն չի պահանջում հատուկ ծրագրի ներբեռնում. հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով` www.unibank.am կամ www.unibank-armenia.com: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը:
Յունիբանկի “Ինտերնետ բանկ-Հաճախորդ” համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հավաստագրի միջոցով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը բարձրացրել է քարտային միջոցների դրական մնացորդի եկամտաբերությունը մինչև 8%18.10.2012 Տեսնել ավելին
-
Ucom և Interactive TV ընկերությունները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն լրացուցիչ Ինտերնետ արագություն18.10.2012 Տեսնել ավելին
-
Երևանում կայացավ In Grid-ի համերգը` նվիրված Յունիբանկի հիմնադրման 11-ամյակին14.10.2012 Տեսնել ավելին
-
Ճանաչված աստղ IN-GRID -ի համերգը կբացվի տպավորիչ DJ շոու-ծրագրով11.10.2012 Տեսնել ավելին
-
In-Grid-ի տոնական համերգը Ազատության հրապարակում` Յունիբանկի 11-ամյակի կապակցությամբ09.10.2012 Տեսնել ավելին
-
11 տարի միասին. Յունիբանկը նշում է իր ծննդյան տոնը08.10.2012 Տեսնել ավելին