Յունիբանկը “Դարձիր միլիոնատեր” մրցույթի հաղթողին հանձնեց մրցանակը

15.10.2013


Յունիբանկն ամփոփեց “Դարձիր միլիոնատեր” ֆեյսբուքյան մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթող և “միլիոնատեր” ճանաչվեց Կարեն Սահակյանը: Մրցանակը` 1 մլն ՀՀ դրամով բանկային քարտը, հաղթողին հանձնվեց բանկի գլխամասային գրասենյակում:

Շնորհավորում ենք Կարեն Սահակյանին հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաճելի գնումներ Յունիբանկի քարտով:

“Դարձիր միլիոնատեր” մրցույթն անցկացվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Մրցույթին կարող էին մասնակցել ֆեյսբուքյան այն օգտատերերը, որոնք Յունիբանկի քարտով ամսական կկատարեին առնվազն 30 000 դրամի անկանխիկ վճարումներ: Բացի դա, մասնակիցները պետք է պատասխանեին “Մագնիս” ծրագրի գործընկերների և քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ ամենօրյա հարցին և նկարագրեին, թե ինչպես են ծախսելու մեկ միլիոն դրամն այն շահելու դեպքում:

Յուրաքանչյուր հաճախորդ, Յունիբանկում ձևւակերպելով քարտ, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված "Magnis" հատուկ նշանը: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնաիկցներին և հայտնում, որ շուտով Յունիբանկը կհայտարարի նոր ակցիաների մեկնարկման մասին: Հետևեք մեր նորություններին Facebook-ում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը վճարային տերմինալներ է գործարկել հայաստանյան բոլոր մասնաճյուղերում
  • Յունիբանկն առաջարկում է բիզնես-վարկեր առանց միջնորդավճարի
  • Յունիբանկն արդեն գործարկել է 41 վճարային տերմինալ
  • Այսուհետ “Դավիթ Բեկ” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին
  • Յունիբանկն առաջարկում է նոր ծառայություն` բանկային գործիքների ներկայացում հաճախորդի գրասենյակում
  • Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 102 մլրդ դրամը
Տեսնել բոլորը