Բացվեց Յունիբանկի «Նորագավիթ» մասնաճյուղը

25.09.2019

Բացվեց Յունիբանկի «Նորագավիթ» մասնաճյուղը

Այսօր Երևանում բացվեց Յունիբանկի 51-րդ մասնաճյուղը: Նոր մասնաճյուղը գտնվում է քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում` Արշակունյաց 73/5 հասցեում:

«Նորագավիթ» մասնաճյուղը կսպասարկի ֆիզիկական և իրավաբանական անձանց և կտրամադրի բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, քարտերի տրամադրում, մոբայլ բանկինգ և այլն:

Նորաբաց մասնաճյուղն ունի ընդարձակ սպասարկման սրահ, որում գործում է հերթերի կառավարման համակարգ: Վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են նաև սպասարկվել ինքնուրույն` կատարելով հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղային ցանց» էջում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Անգրավ վարկեր Յունիբանկից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին
    Անգրավ վարկեր Յունիբանկից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին
  • Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղում վերանորոգման աշխատանքների ժամկետը 21.08.2019թ.-ից երկարաձգվել է մինչև 01.10.2019թ. ներառյալ
    Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղում վերանորոգման աշխատանքների ժամկետը 21.08.2019թ.-ից երկարաձգվել է մինչև 01.10.2019թ. ներառյալ
  • Յունիբանկը` VLV Electronics-ի լավագույն գործընկեր
    Յունիբանկը` VLV Electronics-ի լավագույն գործընկեր
  • Արարատում բացվեց  Յունիբանկի հոբելյանական 50-րդ մասնաճյուղը
    Արարատում բացվեց Յունիբանկի հոբելյանական 50-րդ մասնաճյուղը
  • Վերանորոգման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի «Մաշտոց» մասնաճյուղի գործունեությունը
    Վերանորոգման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի «Մաշտոց» մասնաճյուղի գործունեությունը
  • 2018թ.-ին Յունիբանկն ապահովել է 931 մլն դրամի շահույթ
    2018թ.-ին Յունիբանկն ապահովել է 931 մլն դրամի շահույթ
Տեսնել բոլորը