Անտոկոս վարկ` Յունիբանկը 0% տոկոսադրույքով վարկեր է տրամադրում “Զիգզագ” խանութների ցանցում ապրանքներ գնելու համար

28.07.2011


Յունիբանկում մեկնարկել է սպառողական վարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում բանկը շահավետ պայմաններով, այդ թվում` 0% տոկոսադրույքով վարկեր է տրամադրում “Զիգզագ” խանութների ցանցում ապրանքներ գնելու համար: Անտոկոս վարկը տրամադրվում է խանութում անցկացվող հատուկ ակցիաների շրջանակներում ապրանքներ գնելու համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Բանկը չի պահանջում կանխավճար, այն նույնպես կազմում է 0%: Այն ապրանքների գնումը, որոնց վրա չեն տարածվում ակցիաների պայմանները, Բանկը վարկավորում է հետևյալ պայմաններով` վարկի ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 18%, կանխավճարը` 0%:

“Անտոկոս վարկավորումը լավագույն առաջարկն է մեր հաճախորդներին: Մատչելի պայմանները բարձրացնում են  մեր սպառողական վարկերի հասանելիությունը: Մենք կշարունակենք մեր հաճախորդներից ստացված առաջարկությունների ուսումնասիրությունը և նոր վարկատեսակների մշակման ժամանակ հաշվի կառնենք նրանց բոլոր պահանջները”, - ասել է Յունիբանկի սպառողական վարկերի անդերրայթինգի վարչության պետ Գուրգեն Ղուկասյանը: U-Zigzag և U-Zigzag 0% վարկատեսակները ձևակերպելու համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի 37 մասնաճյուղերից որևէ մեկը և ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից և տեղեկանք  խանութից` ձեռքբերվող տեխնիկայի վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է պահանջել երաշխավորողի փաստաթղթեր: Տեղեկատու հեռ.` /010/ 59 55 55:

Սպառողական վարկավորումը Յունիբանկի զարգացման առաջնահերթ ուղղություններից է: Բանկի վարկատեսակների նկատմամբ մեծ պահանջարկը հնարավորություն ընձեռեց զգալի ընդլայնելու Յունիբանկի մասնաբաժինը սպառողական շուկայում: 30.06.11թ.-ի դրությամբ Յունիբանկի սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 7 անգամ:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը ֆինանսավորում է Կիևյան կամրջի լուսավորման աշխատանքները
  • “Յունիբանկը” կֆինանսավորի Լ.Ն.Տոլստոյի անվան դպրոցի դասասենյակի վերակառուցման աշխատանքները
  • «Mobile Centre» խանութ - սրահում բացվել է Յունիբանկի պրոմո -կետը
  • Ձևակերպեք U-Smile սպառողական վարկ` ատամնաբուժական ծախսերը հոգալու համար
  • Յունիբանկտ նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը` MONEY TRANSFERS MOSCOW-2011 համաժողովի գլխավոր հովանավոր
Տեսնել բոլորը