Կահույքի ձեռքբերում շահավետ պայմաններով` Յունիբանկը պրոմո-կետ է բացել M&S կահույքի սրահում

01.08.2011


Յունիբանկը պրոմո-կետ  է բացել Երևանի Իսակովի պող. 29/1 հասցեում գտնվող M&S  խանութ - սրահում: Խանութ - սրահում ներկայացված կահույքը ձեռքբերելու համար Յունիբանկը ֆիզիկական անձանց տրամադրում է սպառողական վարկեր  հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 1,5  մլն  դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճարը կազմում է 10%: Բանկային  հաշվի բացումը և  սպասարկումն իրականացվում է անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

Յունիբանկի պրոմո-կետերը գործում են նաև  «Նիքս»,  «Ֆայն» և «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում և  «Ավիատրանս» գործակալությունում: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են Յունիբանկի կողմից առաջարկվող  սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդներին վարկային հայտի լրացման գործում: Տեղեկատու հեռախոս`(010) 59 55 55:

“Սպառողական վարկավորման շուկայում Յունիբանկի արդյունավետ աշխատանքի գրավականը հաճախորդների կարիքների բավարարմանն ուղղված մոտեցումն է: Առևտրի կետերում Բանկի պրոմո-կետերի առկայությունը հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցնելու և հարմարավետ դարձնելու սպառողական վարկերի ձևակերպման գործընթացը: Կարճ ժամանակահատվածում մենք զգալի կավելացնենք մեր պրոմո-կետերի քանակը և կընդլայնենք համագործակցությունը առևտրի և սպասարկման կետերի հետ: Նշեմ նաև, որ Յունիբանկն էապես արագացրել ենք վարկային հայտերի հաստատման գործընթացը”, - ասել է Յունիբանկի սպառողական վարկերի անդերրայթինգի վարչության պետ Գուրգեն Ղուկասյանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Անտոկոս վարկ` Յունիբանկը 0% տոկոսադրույքով վարկեր է տրամադրում “Զիգզագ” խանութների ցանցում ապրանքներ գնելու համար
  • Յունիբանկը ֆինանսավորում է Կիևյան կամրջի լուսավորման աշխատանքները
  • “Յունիբանկը” կֆինանսավորի Լ.Ն.Տոլստոյի անվան դպրոցի դասասենյակի վերակառուցման աշխատանքները
  • «Mobile Centre» խանութ - սրահում բացվել է Յունիբանկի պրոմո -կետը
  • Ձևակերպեք U-Smile սպառողական վարկ` ատամնաբուժական ծախսերը հոգալու համար
  • Յունիբանկտ նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները
Տեսնել բոլորը