Ավտովարկ Յունիբանկից HYUNDAI ELANTRA ավտոմեքենայի ձեռքբերման համար` ընդամենը 11% կանխավճարով

03.08.2011


Յունիբանկն առաջարկում է ավտովարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում HYUNDAI ELANTRA մակնիշի ավտոմեքենաները կարելի է ձեռքբերել հատուկ պայմաններով: Յունիբանկի  առաջարկը հնարավորություն է ընձեռում  հաճախորդներին նոր ավտոմեքենաներ գնել արտոնյալ պայմաններով: Նոր վարկատեսակի առավելությունը ցածր կանխավճարն է, որը կազմում է ընդամենը 11%:  Ավտովարկը տրամադրվում է մինչև 48 ամիս ժամկետով` 14% տարեկան տոկոսադրույքով:

Յունիբանկի վարկային ծրագրերի հիմնական առավելությունները գրավիչ պայմաններն ու վարկատեսակների լայն ընտրության հնարավորությունն են: Բանկի ավտովարկավորման ծրագրերի շրջանակներում, կարելի է վարկային միջոցներ ստանալ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:   Ավտովարկերը տրամադրվում են ցանկացած մակնիշի նոր ավտոմեքենաների  ձեռքբերման համար հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 75 հազար դոլար, վարկի ժամկետը` մինչև 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 13%-ից, կանխավճարը` սկսած 20%-ից: Բանկը թույլատրում է ավտովարկի վաղաժամկետ մարում առանց սահմանափակումների: Վարկային հայտերի հաստատման ժամկետը չի գերազանցում 2 աշխատանքային օրը:  

Յունիբանկը ավտովարկավորման շուկայի առաջատարներից է և ակտիվ աշխատանքներ է տանում  այս ուղղության զարգացման նպատակով: 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմել է մոտ 5.5 մլրդ դրամ: Յունիբանկը ավտովարկավորման շուկայի առաջատարն է և ակտիվ աշխատանքներ է տանում այս ուղղության զարգացման նպատակով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Կահույքի ձեռքբերում շահավետ պայմաններով` Յունիբանկը պրոմո-կետ է բացել M&S կահույքի սրահում
  • Անտոկոս վարկ` Յունիբանկը 0% տոկոսադրույքով վարկեր է տրամադրում “Զիգզագ” խանութների ցանցում ապրանքներ գնելու համար
  • Յունիբանկը ֆինանսավորում է Կիևյան կամրջի լուսավորման աշխատանքները
  • “Յունիբանկը” կֆինանսավորի Լ.Ն.Տոլստոյի անվան դպրոցի դասասենյակի վերակառուցման աշխատանքները
  • «Mobile Centre» խանութ - սրահում բացվել է Յունիբանկի պրոմո -կետը
  • Ձևակերպեք U-Smile սպառողական վարկ` ատամնաբուժական ծախսերը հոգալու համար
Տեսնել բոլորը