Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել 5-րդ Համահայկական խաղերի կազմակերպմանը

05.08.2011


Այս տարվա օգոստոսի 2-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում  կայացավ  5-րդ համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Մրցումները, որոնց կմասնակցեն  119 քաղաքի ավելի քան 3000 մարզիկներ, կմեկնարկեն օգոստոսի 13-ին Վ.Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղերում ներկայացված են 10 մարզաձև` ֆուտբոլ, մինի-ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թեթև ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, լող, բադմինտոն և շախմատ:

Առաջին համահայկական խաղերը կայացել են 1999թ.-ին:  Ինչպես հայտնել են Համահայկական խաղերի կազմկոմիտեում, մրցումները  ոչ միայն կարևոր իրադարձություն են Հայաստանի սպորտային կյանքում, այլև ուրույն կապօղակ Հայաստանի և Սփյուռքի միջև: 2011թ.-ի  Համահայկական խաղերի նշանաբանն  է «Միասնություն սպորտի միջոցով»:  

Հինգերորդ Համահայկական խաղերի անցկացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 80 մլն դրամ: Ֆինանսական միջոցներ է տրամադրել նաև   Յունիբանկ  ՓԲԸ-ն` դառնալով  5-րդ համահայկական խաղերի հովանավոր: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտի զարգացմանը և աջակցում առողջ ապրելակերպի սկզբունքների տարածմանը, հատկապես` երիտասարդության շրջանում: Այս տարվա հուլիսին Բանկը ֆինանսական աջակցություն է տրամադրել 13-14 տարեկան մարզիկների միջև սամբոյի հանրապետական ընտրական մրցաշարի և միջազգային թիմային մրցաշարի եզրափակչի անցկացման համար: Մրցումներն անցակցվում են Երևանում և Մոսկվայում:  


Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ավտովարկ Յունիբանկից HYUNDAI ELANTRA ավտոմեքենայի ձեռքբերման համար` ընդամենը 11% կանխավճարով
  • Կահույքի ձեռքբերում շահավետ պայմաններով` Յունիբանկը պրոմո-կետ է բացել M&S կահույքի սրահում
  • Անտոկոս վարկ` Յունիբանկը 0% տոկոսադրույքով վարկեր է տրամադրում “Զիգզագ” խանութների ցանցում ապրանքներ գնելու համար
  • Յունիբանկը ֆինանսավորում է Կիևյան կամրջի լուսավորման աշխատանքները
  • “Յունիբանկը” կֆինանսավորի Լ.Ն.Տոլստոյի անվան դպրոցի դասասենյակի վերակառուցման աշխատանքները
  • «Mobile Centre» խանութ - սրահում բացվել է Յունիբանկի պրոմո -կետը
Տեսնել բոլորը