Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալն աճել է 28%-ով և կազմել ավելի քան 80,3 մլրդ դրամ

10.08.2011


30.06.2011թ.-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է ավելի քան 80,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 28%-ով: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 18%-ով և կազմել 47,4 մլրդ դրամ: Յունիբանկի պորտֆելում գերակշռում են երկարաժամկետ ավանդները, ինչը վկայում է Բանկի հանդեպ բնակչության բարձր վստահության մասին: Մեծ պահանջարկ է վայելում “Հարմարավետ” ավանդը, որն ընդունվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով և եվրոյով: Ավանդի հիմնական առավելություններն են բարձր եկամտաբերությունը և ներդրված գումարի մասնակի հետ կանչման հնարավորությունը: Այս ավանդը ձևակերպած բոլոր ավանդատուներին  ընձեռվում է օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ավանդի գումարի 90%-ի չափով: “Հարմարավետ” ավանդի տարեկան տոկոսադրույքը ըստ արժույթների հետևյալն է` դրամի դեպքում` մինչև 12%, իսկ դոլարի և եվրոյի դեպքում` մինչև  8% և 6%:  

“Յունիբանկը ժամկետային ավանդների գծով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է: Պորտֆելի զգալի աճը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ: Մեր ավանդները մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ` շնորհիվ լայն ընտրության, շահավետ պայմանների և ապահովության երաշխավորության”,- ասում է Յունիբանկի Մանրածախ ավանդների վարչության պետ Դիանա Ջեյրանյանը:

Այսօր Յունիբանկը, հաճախորդների պահանջներին ընդառաջ գնալով, առաջարկում է բարձր եկամտաբերությամբ` մինչև 12.1% տարեկան տոկոսադրույքով ավանդատեսակների լայն տեսականի: Դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ հետ կանչել ավանդի գումարը, անվճար ապահովագրության կամ  արժեքավոր նվերների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստանալ:  

Ավանդներն ընդունվում են Յունիբանկի բոլոր 37 մասնաճյուղերում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով www.unibank.am կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել 5-րդ Համահայկական խաղերի կազմակերպմանը
  • Ավտովարկ Յունիբանկից HYUNDAI ELANTRA ավտոմեքենայի ձեռքբերման համար` ընդամենը 11% կանխավճարով
  • Կահույքի ձեռքբերում շահավետ պայմաններով` Յունիբանկը պրոմո-կետ է բացել M&S կահույքի սրահում
  • Անտոկոս վարկ` Յունիբանկը 0% տոկոսադրույքով վարկեր է տրամադրում “Զիգզագ” խանութների ցանցում ապրանքներ գնելու համար
  • Յունիբանկը ֆինանսավորում է Կիևյան կամրջի լուսավորման աշխատանքները
  • “Յունիբանկը” կֆինանսավորի Լ.Ն.Տոլստոյի անվան դպրոցի դասասենյակի վերակառուցման աշխատանքները
Տեսնել բոլորը