Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է` Բանկի շահույթը ավելացել է ավելի քան հինգ անգամ

16.08.2011


2011թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով, Յունիբանկի շահույթն ավելացել է ավելի քան հինգ անգամ և կազմել 1 մլրդ դրամ: Այսպիսով Յունիբանկն, ըստ ԱրմԻնֆո գործակալության առևտրային բանկերի ռենքինգի տվյալների, արձանագրել է շահույթի ամենամեծ աճը ՀՀ բանկային համակարգում: Բանկի ընդհանուր եկամուտը 2011թ.-ի առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 7,7 մլրդ դրամ:

Ֆինանսական արդյունքի նշանակալի աճը հաստատում է Բանկի զարգացման ռազմավարության բարձր արդյունավետությունը, որի հիմնական ուղղություններն են մանրածախ բիզնեսը և աջակցությունը փոքր ու միջին ձեռնարկատիրությանը: Յունիբանկի ակտիվները 2011թ.-ի հունիսի 30-ին կազմել են 112,9 մլրդ դրամ, վարկային պորտֆելը` 74,8 մլրդ դրամ: Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 80,3 մլրդ դրամ, որը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշը:

Ռենքինգի համաձայն, Յունիբանկն ապահովել է դրամական միջոցների զուտ հոսքի ամենաբարձր մակարդակը` 7,4 մլրդ դրամ: Դրամական միջոցների ծավալը Բանկում տարեկան կտրվածքով աճել է 90,6 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել նաև արտարժութային գործարքներից ստացված զուտ շահույթի մակարդակով` ավելի քան 696 մլն դրամ:      

2011թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով, Յունիբանկը պետական բյուջե է փոխանցել 872 մլն դրամի հարկեր և այդ ցուցանիշով Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 45-րդ տեղը:


Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալն աճել է 28%-ով և կազմել ավելի քան 80,3 մլրդ դրամ
  • Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել 5-րդ Համահայկական խաղերի կազմակերպմանը
  • Ավտովարկ Յունիբանկից HYUNDAI ELANTRA ավտոմեքենայի ձեռքբերման համար` ընդամենը 11% կանխավճարով
  • Կահույքի ձեռքբերում շահավետ պայմաններով` Յունիբանկը պրոմո-կետ է բացել M&S կահույքի սրահում
  • Անտոկոս վարկ` Յունիբանկը 0% տոկոսադրույքով վարկեր է տրամադրում “Զիգզագ” խանութների ցանցում ապրանքներ գնելու համար
  • Յունիբանկը ֆինանսավորում է Կիևյան կամրջի լուսավորման աշխատանքները
Տեսնել բոլորը