Յունիբանկը բարելավել է ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի պայմանները` նվազեցնելով կանխավճարի չափը մինչև 20%-ի: Ավտովարկը տրամադրվում է 42 ամիս ժամկետով և 15% տարեկան տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը կազմում է 7 մլն դրամ: Բանկը թույլատրում է ավտովարկի վաղաժամկետ մարում առանց սահմանափակումների: Վարկային հայտերի հաստատման ժամկետը չի գերազանցում 2 աշխատանքային օրը:
Կանխավճարի չափի նվազեցումը Յունիբանկի ավտովարկերը դարձնում է հաճախորդների համար ավելի շահավետ և մատչելի: Բանկի կողմից առաջարկվող ավտովարկերը մեծ մասսայականություն են վայելում, ինչի շնորհիվ Յունիբանկը հանդիսանում է այդ ոլորտի առաջատարը: 30.06.11թ. դրությամբ Բանկի ավտովարկերի պորտֆելը կազմել է 5,5 մլրդ դրամ: Առավել պահանջված է Յունիբանկի ավտովարկավորման նոր ծրագիրը, որի շրջանակներում HYUNDAI ELANTRA մակնիշի ավտոմեքենաները կարելի է ձեռքբերել արտոնյալ պայմաններով: Ավտոմեքենայի ձեռքբերման կանխավճարը կազմում է ընդամենը 11%, տարեկան տոկոսադրույքը` 14%, վարկի մարման ժամկետը` մինչև 48 ամիս:
Հիշեցնենք, որ Յունիբանկն ավտովարկեր է տրամադրում նաև ԱՄՆ դոլարով: Ավտովարկերը տրամադրվում են ցանկացած մակնիշի նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար, հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 75 հազար դոլար, վարկի ժամկետը` մինչև 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 13%-ից, կանխավճարը` սկսած 20%-ից:
Յունիբանկի ավտովարկերի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կայքի “Ավտովարկեր” բաժնում կամ զանգահարել` 59 55 55 հեռախոսահամարով: Մեր մասնագետների հետ կարող եք կապվել նաև կայքում տեղադրված հետադարձ ձևը լրացնելու միջոցով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է` Բանկի շահույթը ավելացել է ավելի քան հինգ անգամ16.08.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալն աճել է 28%-ով և կազմել ավելի քան 80,3 մլրդ դրամ10.08.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել 5-րդ Համահայկական խաղերի կազմակերպմանը05.08.2011 Տեսնել ավելին
-
Ավտովարկ Յունիբանկից HYUNDAI ELANTRA ավտոմեքենայի ձեռքբերման համար` ընդամենը 11% կանխավճարով03.08.2011 Տեսնել ավելին
-
Կահույքի ձեռքբերում շահավետ պայմաններով` Յունիբանկը պրոմո-կետ է բացել M&S կահույքի սրահում01.08.2011 Տեսնել ավելին
-
Անտոկոս վարկ` Յունիբանկը 0% տոկոսադրույքով վարկեր է տրամադրում “Զիգզագ” խանութների ցանցում ապրանքներ գնելու համար28.07.2011 Տեսնել ավելին