Յունիբանկը պրոմո-կետ է բացել Երևանի Մարգարյան 23/6 հասցեում գտնվող “Կայզեր” սուպերմարկետում /Աջափնյակ վարչական շրջան/: Պրոմո-կետի աշխատակիցները հաճախորդներին ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում վարկային հայտի լրացման գործում: Պրոմո-կետի առկայությունը հնարավորություն է ընձեռում հաճախորդների համար առավել հարմարավետ դաձնել սպառողական վարկերի ձևակերպման գործընթացը` սուպերմարկետի տարածքում գտնվող “Mobile Centre” խանութ-սրահից բջջային հեռախոսներ և այլ տեխնիկա գնելու ժամանակ:
Վարկերը տրամադրվում են բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման պայմանները հետևյալն են` վարկի գումարը` մինչեւ 500 հազար դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճար Բանկը չի պահանջում: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Վարկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար:
Յունիբանկի սպառողական վարկերի առավելություններն են անհրաժեշտ գումարի արագ ստացումն ու վարկատեսակների մեծ ընտրությունը: Յունիբանկն առաջարկում է ինչպես նպատակային, այնպես էլ ոչ նպատակային սպառողական վարկեր, երբ գումարը տրամադրվում է ցանկացած սպառողական նպատակի` ապրանքներ գնելու, վերանորոգման, բժշկական, ճամփորդական կամ այլ ծախսերը հոգալու համար:
2011թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով, Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: 30.06.2011թ.-ի դրությամբ Բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 23.6 մլրդ դրամը, ինչը կազմում է Բանկի ընդհանուր վարկային ներդրումների 31,6%-ը:
Հիշեցնենք, որ Յունիբանկի պրոմո-կետերը գործում են նաև «Նիքս», «Ֆայն» և “Mobile Centre” տեխնիկայի խանութ-սրահներում, M&S կահույքի սրահում և «Ավիատրանս» ավիագործակալությունում:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ կապվել մեր մասնագետների հետ www.unibank.am կայքում տեղադրված հետադարձ ձևը լրացնելու միջոցով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ավտովարկը դարձել է առավել հասանելի` Յունիբանկը նվազեցրել է ավտոմեքենայի ձեռքբերման կանխավճարի չափը մինչև 20%19.08.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է` Բանկի շահույթը ավելացել է ավելի քան հինգ անգամ16.08.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալն աճել է 28%-ով և կազմել ավելի քան 80,3 մլրդ դրամ10.08.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել 5-րդ Համահայկական խաղերի կազմակերպմանը05.08.2011 Տեսնել ավելին
-
Ավտովարկ Յունիբանկից HYUNDAI ELANTRA ավտոմեքենայի ձեռքբերման համար` ընդամենը 11% կանխավճարով03.08.2011 Տեսնել ավելին
-
Կահույքի ձեռքբերում շահավետ պայմաններով` Յունիբանկը պրոմո-կետ է բացել M&S կահույքի սրահում01.08.2011 Տեսնել ավելին