Դասասենյակային լավագույն պայմաններ` նոր ուսումնական տարում

31.08.2011


Յունիբանկ ՓԲԸ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Երևանի Լ.Ն.Տոլստոյի անվան N128 հիմնական դպրոցի ուսումնական դասասենյակը սեպտեմբերի մեկին աշակերտներին կդիմավորի լավագույն պայմաններով: Բանկի աջակցությամբ իրականացվել է դասասենյակի հիմնովին վերանորոգում, փոխարինվել լուսավորության համակարգը և ձեռքբերվել նոր, ժամանակակից ուսումնական կահույք: Յունիբանկը հետագայում ևս կշարունակի համագործակցությունը Լ.Ն. Տոլստոյի անվան դպրոցի հետ և աջակցություն կտրամադրի դպրոցի կողմից իրականացվելիք` կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին:

Յունիբանկն իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված մայրաքաղաքի բարեկարգման մեծածավալ ծրագրին: Բանկը ֆինանսական աջակցություն` 15 մլն դրամ է տրամադրել Կիևյան կամրջի լուսավորման աշխատանքների իրականացման համար: Կամրջի երկկողմանի վառ լուսավորումը ոչ միայն կնպաստի անվտանգ երթևեկությանը, այլև գեղագիտական նոր տեսք կհաղորդի 375մ երկարություն, 27մ լայնություն և 60մ բարձրություն ունեցող կառույցին:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը պրոմո-կետ է բացել Աջափնյակի “Կայզեր” սուպերմարկետում
  • Ավտովարկը դարձել է առավել հասանելի` Յունիբանկը նվազեցրել է ավտոմեքենայի ձեռքբերման կանխավճարի չափը մինչև 20%
  • Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է` Բանկի շահույթը ավելացել է ավելի քան հինգ անգամ
  • Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալն աճել է 28%-ով և կազմել ավելի քան 80,3 մլրդ դրամ
  • Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել 5-րդ Համահայկական խաղերի կազմակերպմանը
  • Ավտովարկ Յունիբանկից HYUNDAI ELANTRA ավտոմեքենայի ձեռքբերման համար` ընդամենը 11% կանխավճարով
Տեսնել բոլորը