UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը 2011թ. սեպտեմբերի 1-ից նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների սակագները: 3 000 դոլար/եվրոյից կամ 100 000 ռուսական ռուբլուց ավելի փոխանցումների համար սակագինը կազմում է 0,5%, եթե դրամական փոխանցումն ուղարկվում է UNISTREAM բանկի սպասարկման կետ: Մինչև 3 000 դոլար/եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի փոխանցումներն իրականացվում են 1,3% սակագնով: Հակառակ ուղղությամբ` Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների սակագները հետևյալն են`
• մինչեւ 3 000 ԱՄՆ դոլար, եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի փոխանցումների համար` 1,3%
• 3 000 ԱՄՆ դոլարից, եվրոյից կամ 100 000 ռուսական ռուբլուց ավելի փոխանցումների համար` 0,75%
Եթե դրամական փոխանցումը Ռուսաստանից կատարվում է ազգային արժույթով` ՀՀ դրամով, ապա սակագինը կազմում է ընդամենը 0,35%: Ազգային արժույթով դրամական փոխանցումների դեպքում գումարը ուղարկվում է ռուբլով, իսկ վճարումը կատարվում է դրամով: Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ կամ արտերկիր փոխանցումների սակագները կազմում են սկսած 0,75%` կախված փոխանցման գումարից եւ ուղղությունից:
UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հուլիսին կազմել է ավելի քան 349 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27%-ով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 11%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 436 627: Շրջանառության դինամիկ աճի և նոր հաճախորդների ներգրավման շնորհիվ UNISTREAM-ը պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանում: Այս համակարգով իրականացվող փոխանցումների հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում` մատչելի սակագնով, լայն աշխարհագրությամբ (ավելի քան 220 հազար սպասարկման կետ) և անհասցե փոխանցումների գործառույթով, համաձայն որի հաճախորդը կարող է գումարը ստանալ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում:
UNISTREAM դրամական փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր 37 մասնաճյուղերում:
Ստեղծման օրվանից ի վեր UNISTREAM համակարգի գործունեությունն ուղղված է հաճախորդների պահանջմունքների բավարարմանը: Այս տարի ևս համակարգն իրագործեց մի շարք նախագծեր, որոնց նպատակը հաճախորդների լոյալության բարձրացումն էր: 2011թ.-ի առանցքային նախագիծը դարձավ հաճախորդի քարտի ներդրումը: Այս քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը, քանի որ քարտի առկայությունը սպասարկողին ազատում է ամեն անգամ նույն տեղեկատվությունը մուտքագրելու անհրաժեշտությունից: Հաճախորդների համար առավելագույն հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով, UNISTREAM համակարգի ղեկավարությունը որոշում է ընդունել հաճախորդի քարտեր տրամադրել նաև դրամական փոխանցումներ ստացողներին: Քարտի կիրառությունը դրամական միջոցների փոխանցման ժամանակը հասցնում է նվազագույնի: Արդեն մոտ 1 մլն հաճախորդ հանդիսանում է UNISTREAM համակարգի քարտապան:
Տեղեկատու հեռ.` (010) 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Դասասենյակային լավագույն պայմաններ` նոր ուսումնական տարում31.08.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը պրոմո-կետ է բացել Աջափնյակի “Կայզեր” սուպերմարկետում25.08.2011 Տեսնել ավելին
-
Ավտովարկը դարձել է առավել հասանելի` Յունիբանկը նվազեցրել է ավտոմեքենայի ձեռքբերման կանխավճարի չափը մինչև 20%19.08.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է` Բանկի շահույթը ավելացել է ավելի քան հինգ անգամ16.08.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալն աճել է 28%-ով և կազմել ավելի քան 80,3 մլրդ դրամ10.08.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել 5-րդ Համահայկական խաղերի կազմակերպմանը05.08.2011 Տեսնել ավելին