Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 42%-ով և կազմել 71 հազար

04.09.2011


Յունիբանկի կողմից թողարկված Visa և ArCa բանկային քարտերի քանակը 2011թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 71 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 42%-ով: Թողարկված քարտերի քանակով Յունիբանկն ArCa վճարային համակարգի առաջատար բանկերի  հնգյակում  է:

Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Յունիբանկում շահավետ պայմաններով հնարավոր է ձևակերպել ցանկացած դասի  դեբետային և վարկային քարտ` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Արձակուրդների շրջանում առավել մեծ պահանջարկ է վայելում  U- Travel վարկային քարտը, որը նախատեսված է տուրիստական նպատակների համար: Հաճախորդներին տրամադրվում է Visa Classic կամ Visa Gold  քարտ մինչև 10 հազար դոլար կամ եվրո սահմանաչափով: Վարկի մարման ժամկետը կազմում է մինչև 15 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22%: Տոկոսները հաշվարկվում են միայն հաճախորդի կողմից փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:

Յունիբանկի բանկային քարտերի օգտագործման հարմարավետությունն ու  պարզությունն ապահովում են քարտերի սպասարկման արդյունավետ համակարգը, բանկոմատների և վճարային տերմինալների լայն ցանցը: Յունիբանկը տեղադրել է 77 բանկոմատ և 637 POS- տերմինալ:

Յունիբանկի բանկային քարտերի  պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կայքի` www.unibank.am, “Բանկային քարտեր” բաժնում կամ զանգահարել` 59 55 55 հեռախոսահամարով: Մեր մասնագետների հետ կարող եք կապվել նաև կայքում տեղադրված հետադարձ ձևը լրացնելու միջոցով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների սակագները մինչև 0,5%
  • Դասասենյակային լավագույն պայմաններ` նոր ուսումնական տարում
  • Յունիբանկը պրոմո-կետ է բացել Աջափնյակի “Կայզեր” սուպերմարկետում
  • Ավտովարկը դարձել է առավել հասանելի` Յունիբանկը նվազեցրել է ավտոմեքենայի ձեռքբերման կանխավճարի չափը մինչև 20%
  • Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է` Բանկի շահույթը ավելացել է ավելի քան հինգ անգամ
  • Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալն աճել է 28%-ով և կազմել ավելի քան 80,3 մլրդ դրամ
Տեսնել բոլորը